Դիետիկ և համեղ. Լիլիթ Բաբասյանի բաղադրատոմսը` չգիրանալու համար

«Խոհանոց» խորագրի ներքո Tert.am Life–ը սկսում է նոր շարք, որի շրջանակում կներկայացնենք հայտնիների դիետիկ ուտեստների բաղադրատոմսերը։ Դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը` դիետոլոգ Լիլիթ Բաբասյանը, բազմիցս խոսել է ավելորդ կիլոգրամներից ազատվելու մասին։ Նա մեր ընթերցողներին առաջարկում է համեղ անուշեղենի բաղադրատոմս, որը չի ավելացնի քաշը, սակայն կբավարարի համեղ ուտելու պահանջը։

 

Լիլիթը նշեց, որ սիրում է լինել խոհանոցում։ Թեև հայկական ուտեստներ եփել չի կարողանում, համեղ պատրաստել և ամուսնուն գոհացնել հաջողվում է։ Լիլիթը տանն ամեն ինչ դիետիկ է պատրաստում, բացի երեխայի ճաշերից։ Նա կարողացել է հայկական ուտեստների և ճոխ սեղանների սիրահար ամուսնուն էլ սովորեցնել դիետիկ սնվել։ Պարզվում է` Ալեքսանդրի և Լիլիթի տանը շաքարավազ ընդհանրապես չկա։ Ամուսիններն արդեն սովոր են ապրել առանց դրա, իսկ հյուրերը, երբեմն, դժգոհում են, բայց արդեն ծանոթ են այս ընտանիքի դրվածքին։

 

Լիլիթը վստահ է՝ համեղ սնվել կարելի է նաև դիետիկ ուտեստներով։ Եվ այսպես, նա առաջարկում է կանանց պատրաստել «Ծույլ վարենիկ»։

 

Անհրաժեշտ է

 

100 գրամ կաթնաշոռ (0% յուղայնությամբ)

1 ձու

1 ճաշի գտալ եգիպտացորենի ալյուր

Սառեցված բալ

 

Պատրաստման եղանակը

 

Խառնել կաթնաշոռը և ձուն, ավելացնել ալյուրը։ Հարել այնքան մինչև դառնա միասեռ զանգված, գնդիկներ սարքել և ներսում դնել բալը։ Գնդիկները լցնել եռացող ջրի մեջ և եռալուց հետո եփել 5 րոպե։

 

Աղբյուր` Life.tert.am