Հաճախակի հանդիպող առողջական խնդիրներ, որոնք կարող են պայմանավորված լինել B խմբի վիտամինների դեֆիցիտով

B խմբի վիտամիններն անչափ կարևոր են, սակայն հաճախ մարդիկ անտեսում են դրանք: B12 վիտամինն անհրաժեշտ է մակերիկամների գործառույթի ապահովման,նյարդային համակարգի առողջության և մարսողական գործընթացների ապահովման համար:

 

Շատ կարևոր է, որպեսզի մարդը մշտապես ստանա անհարժեշտ քանակությամբ B խմբի վիտամիններ, քանի որ դրանք լուծվում են ջրում և ավելցուկը սովորաբար «լվացվում» է օրգանիզմից:

 

B12 վիտամինն անհրաժեշը է էրիթրոցիտների և նյարդային բջիջների պահպանման և զարգացման համար: Այն նաև օգնում է արտադրել ՌՆԹ, ԴՆԹ և նեյրոտրանսմիտերներ: B խմբի մյուս վիտամինները շատ կարևոր են B12 վիտամինն ավելի լավ կլանելու համար: Դրանք նաև օգնում են մեղմել սթրեսը և նախադաշտանային համախտանիշի ու դաշտանադադարի ախտանշանները:

 

B12 վիտամինի դեֆիցիտի ախտանշանները

 

Այս վիտամինի պակասի դեպքում ի հայտ են գալիս որոշ ախտանշաններ: Դրանցից են.

 

·         սակավարյունությունը (անեմիա)

 

·         մկանային թուլությունը,

 

·         հոգնածությունը,

 

·         գլխապտույտը,

 

·         սրտի զարկերի արագացումը,

 

·         անկանոն շնչառությունը,

 

·         բերանի խոռուչում առաջացած խոցերը,

 

·         լնդերի արյունահոսությունը,

 

·         փորլուծությունը,

 

·         ախորժակի վատացումը:

 

Այս օգտակար վիտամինը հիմնականում պարունակվում է մսի մեջ, ուստի բուսակերների մոտ կարող է առաջանալ վիտամին B12-ի դեֆիցիտ: Այս դեպքում հիանալի տարբերակ կլինի սպիրուլինայի և քլորելայի փոշու կիրառությունը հավելումների տեսքով:

 

B խմբի վիտամինների դեֆիցիտի առաջացման վտանգի տակ են գտնվում նաև տարեցները, հղիները և նրանք, ովքեր տառապում են աղիների խանգարումներով կամ արյան զեղումներով:

 

Առողջապահության ազգային ինստիտուտների խորհրդով՝ 14 տարեկանից բարձր բոլոր մարդիկ պետք է օրական 2,4 մկգ վիտամին B12 ստանան: Հղիներին անհրաժեշտ է 2,6 մկգ, իսկ կրծքով կերակրող կանանց՝ 2,8:

 

50 տարեկանից բարձր մարդիկ պետք է սննդակարգում անընդհատ կիրառեն վիտամին B12-ով հարուստ մթերք կամ ընդունեն հավելումներ: Սովորաբար հավելումները պետք է լինեն 25-100 մկգ, որպեսզի հնարավոր լինի ապահովել B վիտամինի անհրաժեշտ քանակությունը:

 

Նյութի աղբյուրը՝ Tert.am Medicine