Հենո ջան, կներես, սակայն դու ավելի լավ է՝ հավաքականի խաղերը մեկնաբանես, քան թե դաշտում «ներկա» ստանաս

Չէի մտածում, որ երբևէ ստիպված կլինեմ նման բան ասել, բայց…
Հենո ջան, կներես, սակայն դու ավելի լավ է՝ հավաքականի խաղերը մեկնաբանես, քան թե դաշտում «ներկա» ստանաս: Հա, Չեռնոգորիայի համեմատությամբ երեկ էլի մի քիչ խաղ տեսանք, բայց էլի էն չէր, էլի: Չգիտեմ, կուզենայի սխալված լինել, բայց այնպիսի տպավորություն ունեմ, որ մի տեսակ խնայողական ես խաղում…
Ինչ-որ է, էլի մնացինք «բորտին»: Ու քանի դեռ «հայկական ֆուտբոլ» ասվածը Ռուբեն Հայրապետյանի քմահաճույքի արտացոլանքն է, հա էլ էդ վիճակն է լինելու, եթե անգամ մեր հավաքականում 3 «Մարադոնա» խաղա:
Իսկ Մելիքսեթյանին հալալ է: Հետաքրքիր է միայն, որ նման դարպասապահ կար, ինչո՞ւ էր «թիթեռ բռնող» Բեգլարյանը հրավիրվում:

Աղբյուր` BlogNews.am