«Արդեն չորս տարի է՝ ավարտել եմ, բայց միշտ գալիս եմ իմ դպրոց». Լիդուշիկ

BlogNews.am-ն արդեն պատմել է Արամ mp3-ի որդու առաջին դասարան հաճախելու մասին.ի դեպ նույն դպրոցում սովորել է նաև երգչուհի Լիդուշիկը, ով ևս ներկա էր տոնական արարողությանը: Նա եկել էր իր առաջին ուսուցչուհուն տեսնելու և բարի երթ մաղթելու առաջին դասարանցիներին:

«Արդեն չորս տարի է ավարտել եմ: Իմ դասղեկի տասարանում սովորել է իմ մեծ եղբայրը, հետո արդեն փոքր եղբայրս: Ցավոք սրտի ընտանիքից ոչ ոք չունենք, որ սովորում է ընկեր Նազարեթյանի մոտ հիմա: Նրա հրավերով եմ եկել երեխաներին ողջունելու, բարի երթ մաղթելու: Մենք երգեցինք միասին մի քանի երգեր».-պատմում է Լիդուշիկը

«Քանի որ քույրիկս, եղբայրս այս դպրոցում են դեռ սովորում, ստացվում է այնպես որ ես միջոցառումներին, հանդեսներին ներկա եմ լինում, պարզապես կարող եմ գալ նաև կարոտս առնելու համար: Դրա համար փորձում եմ գոնե տարին մեկ անգամ այցելել դպրոց»:

Երգչուհին զրույցի ժամանակ նշեց, որ շտապում է մասնակցել իր սեպտեմբերի մեկին: «Հիմա սովորում եմ Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի չորրորդ կուրսում: Այս տարի ավարտում եմ . Հետագայում չգիտեմ ինչով կզբաղվեմ, բայց հաստատ իմ մասնագիտությամբ՝ երգի գծով կշարունակեմ: Այսինքն ավելի շատ կլինեմ արվեստում»:

 

Աղբյուր` BlogNews.am