Մարզվելու ժամանակ չկա՞․․․ Ուրեմն այս 1-րոպեանոց վարժություններն իսկը ձեզ համար են

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է`

Մեր լարված կյանքի ռիթմով ցավոք չենք կարողանում ժամանակ գտնել սպորտով զբաղվելու համար։ Առաջարկում ենք այս հիանալի վարժությունները, որոնցից ամեն մեկը կանեք ընդամենը 1 րոպեում։ Ֆիթնես-փորձագետ Քելի Ռոբերտսի մշակած այս վարժությունները աշխատացնում են ամբողջ մկանները։ Աշխատեք ամեն օր հնարավորինս հաճախ կատարել դրանք, և արդյունքը չի սպասեցնի։

 

Ձգումներ

Ելման դիրքը՝ կանգնած, ոտքերն ուսերից փոքր-ինչ լայն։ Խոր կքանստում կատարեք, ձեռքերը պարզեք ձեր առջև,  ոստյունով մարմինը փոխադրեք «ձող»  դիրքի։ Մի մոռացեք միաժամանակ կռանալ գոտկատեղում, մարմինն ուղիղ պահեք, լարելով մեջքի, նստատեղի և որովայնի մկանները։ 8 վայրկյան մնացեք անփոփոխ դիրքում։ Այնուհետև երկու ձգում կատարեք (սկսնակները կարող են ծնկներից անել) և ոստյունով ոտքերը հասցրեք ձեռքի ափերին։ Դարձեք ելման դիրքին։ Կրկնեք նույնը չորս անգամ։

Սուպերմեն

Ելման դիրքը՝ փորին պառկած։ Ձեռքերը առաջ  պարզեք և ոտքերի հետ միաժամանակ բարձրացրեք վեր։ Նման վիճակում մնացեք 10 վայրկյան։

Հեծանիվ

Պառկեք մեջքի վրա՝ ծնկները ծալելով։ Ձեռքերը դրեք գլխի հետևը։ Ոտնաթաթերը հատակին դրած և մեջքն ուղիղ պահած բարձրացրեք իրանը։ Հերթագայելով ձախ արմունկը միացրեք աջ ծնկի հետ և հակառակը՝ աջ արմունկը՝ ձախ ծնկի հետ։ Այնուհետև նույնը կրկնեք, բայց ձգած մյուս ոտքով։

Կատարեք 10 ձգում յուրաքանչյուր կողմ։

 

Կանոնավոր զբաղվեք այս վարժություններով ու արդյունքը շուտով կտեսնեք։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am