10 յուրօրինակ գաղափար, որոնք պատուհանի շրջանակին երկրորդ կյանք կպարգևեն

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է`

Կարող եք մեզ հետադիմական համարել, բայց առաջ իրերը խղճով էին պատրաստում։ Եվ հագուստի ու ինտերիերի շատ պարագաներ մինչև օրս էլ  ծառայում են մարդկանց։ Գուցե ժամանակի ընթացքում կորցրել են իրենց անթերի տեսքը, բայց հմուտ ձեռքերում նման իրերն ընդունակ են երկրորդ կյանք ստանալու։ Դա վերաբերում է և՛ կահույքին, և՛ ջահերին, և՛ անգամ՝ պատուհանի  շրջանակին։ Հին շրջանակը որպես կանոն պատրաստված է փայտից, դրա համար էլ պետքական է շատ handmade նախագծերի համար։

 

  1. Լուսանկարի շրջանակ

Փայտե պատուհանի շրջանակը կարող է հիանալի երիզվածք դառնալ ամենաթրթռուն հիշողություների համար։ Եվ կոմպոզիցիան ավարտուն է դառնում։

  1. Լրագրասեղան

Այգու կամ ամառանոցի համար հին պատուհանի շրջանակից կարելի է փոքրիկ սեղանիկ սարքել, որում հարմար կլինի պահել զանազան մանրուքներ։ Եթե փայտի վերամշակումը նվազագույն լինի, ապա կստացվի գեղջկական ոճի նմուշօրինակ։

  1. Փոքրիկ ծաղկանոց

Չենք առաջարկում շրջանակը վերածել լիարժեք կենդանի անկյան, բայց համաձայնեք, սուկուլենտների (հյութալի, մսոտ տերևներով կամ ցողուններով բազմամյա բույսեր, ծնթ խմբ) գաղափարը վատ չէ։

  1. Հայելի

Հետաքրիքր է, բայց ինտերիերային խանութներում վինտաժ ոճի նման արտասովոր հայելու դիմաց կլորիկ գումար կվճարեիք։ Ընդ որում շատ հանգիստ կարող եք ձեր ձեռքով պատրաստել։

  1. Ինտերիերի շեշտադրություն

Հավանաբար նման կոմպոզիցիա ոչ բոլոր ինտերիերին է սազում։ Սակայն դեկորատիվ ծաղիկները միշտ կարելի է փոխարինել կենդանի բույսերով։ Օրինակ, խոտերով․ռեհան, մաղադանոս, սամիթ, անանուխ։

  1. Պահարան՝ լոգասենյակում։

Շատ բան կախված է նրանից թե որքան լավ է պահպանվել պատուհանի շրջանակը, և ինչ ոճի լոգասենյակ ունեք։ Կարելի է պատել կրակելյուր լաքով, կարելի է հին ներկը վերացնել ու դեղաներկով մշակելուց հետո լաքապատել։

  1. Պատի պաննո

Հյուրասենյակի դատարկ պատին անպայման չէ գորգ  կախել։ Կարող եք դարակների հետ համատեղված ինքնատիպ կոմպոզիցիա ստեղծել։ Օգտակար է ու գեղեցիկ։

  1. Գրանցատախտակ

Տանը միշտ հարմար է գեղեցիկ գրանցատախտակ (օրգանայզեր) ունենալ, որի վրա հարմար է դիտողություններ, երկտողեր, բաղադրատոմսեր կամ անհրաժեշտ գովազդային ֆլաերներ թողնել։ Ձեզ ընդամենը պետք է գրաքարային ներկ և համբերություն։

  1. Կախիչ

Գրազ կգանք, որ նախասենյակում նման կախիչ ձեր ծանոթներից ոչ մեկը չի ունենա։ Մինչդեռ ընդամենը մի քանի կեռիկ պետք է ավելացնել ու վերջ։

  1. Խճանկար

Կարելի է նաև պատուհանն իր տեղում թողնել և ապակու ներկերով խճանկար սարքել։ Այս մտահղացումն ամենից հետաքրքիր կլինի իրականացնել երեխաների անմիջական օգնությամբ։

Գուցե պատուհաններին պարգևած երկրորդ կյանքն ավելի հետաքրքիր լինի դրանց առաջին  կյանքից, ու իրենց աչքերով տեսած պատմությունը փոխանցեն ձեր երեխաների երեխաներին ու ծոռներին։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am