Արթուր Ալեքսանյանը, Արամեն եւ այլք՝ Միհրան Հարությունյանի հարսանիքին (լուսանկարներ)

Օգոստոսի 30-ին Մոսկվայում տեղի է ունեցել Ռիոյի օլիմպիական փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի հարսանիքը:

Հարությունյանն ամուսնացել է աբխազ երգչուհի Մակտինա Բեբիայի հետ: Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցում, իսկ հարսանյաց խնջույքը՝ տեղի հեղինակավոր ռեստորաններից մեկում:

Բացի Միհրան Հարությունյանի կոլեգաներից, մարզաշխարհի ներկայացուցիչներից, նրա հարսանիքին ներկա են եղել նաեւ շոու-բիզնեսի ներկայացուցիչներ՝ Արամեն, Կամո Սեյրանյանը եւ այլք:

 

 Աղբյուր` ArmDay.am