Լցոնված սմբուկ

Պատրաստման եղանակ

  1. Սմբուկները լվանալ, երկարությամբ կտրատել 5մմ լայնության շերտերով՝ ծայրի մասից 1,5սմ-ի չափով թողնելով ամբողջական:Ճիշտ կտրելու դեպքում սմբուկները պետք է ստանան հովհարի տեսք:
  2. Սմբուկները համեմել աղ և պղպեղով:Պանրի մի մասը շերտատել,մյուսը մասը անցկացնել քերիչով,լոլիկները շրջանակաձև կտրատել: Սմբուկի շերտերի արանքում տեղադրել 2-3 շերտ լոլիկ և 2 շերտ պանիր:
    smbuk-hovharner-3
  3. Լոլիկների մնացած մասը կեղևահանել, մանր կտրատել և լցնել բուսայուղով պատված թավայի մեջ, ավելացնել ճզմած սխտորը, շաքարավազը, աղը և կիտրոնից քամված հյութը՝ ըստ ճաշակի: Խառնելով եփել 7-10րոպե:
    smbuk-hovharner-4
  4. Սմբուկները տեղավորել ջեռոցի տապակի վրա,վրան լցնել լոլիկի սոուսը և եփել ջեռոցում 20-25րոպե 180աստիճանում:
    smbuk-hovharner-5
  5. Վրան շաղ տալ քերած պանիրը, այնուհետև կրկին եփել ջեռոցում 5րոպե, որպեսզի պանիրը հալչի:
    smbuk-hovharner-7

                                                                                               

Աղբյուր`  Cooks.am