Քնելու 4 դիրք և անհատականության 4 տեսակ

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Քանի որ հենց քնի մեջ ենք առավելագույնս մոտենում մեր ենթագիտակցությանը, դիրքը, որով քուն ենք մտնում, պակաս կարևոր դեր չի խաղում։ Գաղտնիք չէ, որ կան քնի 4 հայտնի դիրքեր (փորի վրա, կողքի, մեջքի վրա ու  սաղմի)։ Դրանցից ամեն մեկը կարևոր փաստեր կարող է պատմել ձեր անհատականության մասին։

 

  1. 1. Փորի վրա

Այս թուլացած դիրքը վկայում է ձեր անվեհերության մասին։ Ընդունակ եք կառավարել սեփական կյանքը, ուստի հեշտությամբ լուծում եք ցանկացած խնդիր։ Նպատակասլաց ու աշխատասեր եք, այդուհանդերձ անգամ դուք բացասական կողմեր ունեք։ Օրինակ, դժվար եք հանդուրժում ձեր հանդեպ ցանկացած քննադատություն։

  1. 2. Մեջքի վրա

Ձեր ոժասպառության ևս մեկ նշան։ Եռանդուն մարդ եք, հարյուր տոկոսով վստահ եք ձեր ուժերին։ Միակ խնդիրն այն է, որ նման դիրքը հաճախ վկայում է ձեր չափազանց բարձր ինքնագնահատականի մասին։ Եթե սիրում եք քնել «աստղի» դիրքով, արժե, որ ուշադրություն դարձնեք եսասիրության դրսևորմանը։

  1. 3. Կողքի դիրք

    Beautiful woman lying and sleep on the snowy bed

Բավական թուլացած դիրք է, թեև այնքան բացահայտ չէ, որքան նախկին երկուսը։ Դուք հուսալի մարդ եք։ Հեշտորեն հարմարվում եք ցանկացած պայմանների։ Օժտված եք վելուծական մտածողությամբ, դրա համար էլ ձեր մասնագիտությունը կապում եք ուղեղի գործունեության հետ։

  1. Սաղմի դիրք

Այս դիրքն ասես վկայի, որ դուք խնամքի ու հոգատարության կարիք ունեք։ Մշտապես մեկնումեկի կողքին լինելու անհրաժեշտություն եք զգում։ Վախենում եք պատասխանատվությունից, դրա համար էլ ուրիշի վրա եք գցում ձեր պարտականությունները։ Այդուհանդերձ, եթե կարողանաք դիմահայաց նայել ձեր վախերին, ի վիճակի կլինեք գլուխ հանել դրանցից։

 

Ինչպես տեսաք՝ քնած ժամանակ  ձեր ընդունած դիրքերը շատ բանի մասին են պատմում ձեր անհատականության վերաբերյալ։ Սակայն դա չի նշանակում, որ այսուհետև քնելու եք այն դիրքով, որի նկարագրությունն ու բնութագիրը ձեզ ամենից շատ դուր եկան։ Հիշեք, որ քնի մեջ պիտի առավելագույնս հարմարավետ զգաք ձեզ։

 

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am