Այս թեստը 2 րոպեում կպատմի՝ ինչ է թաքնվում ձեր ենթագիտակցության մեջ։ Զուր չէ, որ հոգեբաններն օգտվում են սրանից

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Սույն թեստը կիրառում են հոգեբանները՝ իբրև մարդու ենթագիտակցության մեջ թաքնված մտքերը բացահայտող միջոց։

Ձեր աչքի առաջ նկուղ է, որտեղ տարբեր իրեր են կուտակված։ Ի՞նչը ձեր աչքով ընկավ առաջին հերթին։ Միգուցե ցանկանում եք ձերբազատվե՞լ այդ իրից։

 

Ճոճանակ

Ճոճանակը խորհրդանշում է ձեր սեռական կյանքը։ Ըստ երևույթին ներկայումս մերձեցման պակաս եք զգում։ Բացի դրանից, այդ նշանը կարող է խորհրդանշել սեռական մոլեգնություն, որի ակունքները ներքին խնդիրներն են։

Արկղեր           

Ուղղանկյուն տարաները մարդու անհատականության արտացոլանքն են։ Ինչո՞վ են դրանք լցված։ Ի՞նչ կան դրանցում թաքնված։ Թափանցի՞կ են դրանք, թե՞ քողարկում են պարունակությունը։ Եթե ընտրել եք այդ խորհրդանիշը, մտածելու բան շատ ունեք։ Կարող եք զուգադրություն անցկացնել՝ ինչպիսին արկղերի բնութագրերն են, այնպիսինն էլ տվյալ պահին ձեր վիճակն է։

Կոտրված հայելի

Հայելին հենց մեզ է խորհրդանշում։ Եթե ընտրել եք այդ տարրը, ուրեմն ձեզ կոտրված ու անինքնավստահ եք զգում։ Հնարավոր է՝ ընտրության շեմին եք ու չգիտեք՝ ինչպես վարվել։ Այս նշանը կարող է նշանակել նաև, որ ձեր մեջ երկու անձ են պայքարում, և դուք չեք կարողանում գտնել ձեր ճշմարիտ Ես-ը։

Անիվ

Անիվը խորհրդանշում է ձեր և ձեր աշխարհի միջև հարաբերությունները։ Եթե այդ նշանն եք ընտրել, ուրեմն այժմ փակուղում եք։ Վազում եք փակ շրջանով ու ընդունակ չեք հասնելու նշանակման կետին։ Կանգ առեք։ Հիմա դուք անիվում վազող գերմանամուկ եք հիշեցնում։

Մուրճ

Այս նշանը խոհրդանշում է այն, որ ամբողջ էությամբ ձգտում եք հասնել ցանկալիին, ընդ որում ձեզ համար կարևոր էլ չէ, որ դրա համար ստիպված եք գլուխների վրայով քայլել։ Դեմ չեք նույնիսկ հարկ եղած դեպքում բռնություն կիրառել։

Տիկնիկ  

Տիկնիկը խորհրդանշում է մանկության հետ ձեր կապը։ Դուք խուճապահար վախենում եք հասունանալուց և իբրև արդյունք՝ ծերանալուց։ Ամեն նոր տարի ձեզ սարսափ է ներշնչում, և ամեն գնով ձգտում եք խոչընդոտել ծերացմանը։ Հավանաբար, փորձում եք արտաքուստ երիտասարդանալ։

Գրքեր

Գրքերը գիտելիքների, և որպես հետևանք՝ կյանքի խորհրդանիշն են։ Սակայն եթե գրքերը հայտնվել են նկուղում, ուրեմն կորցրել եք գոյության իմաստը։

Կտավ

Կտավն ակնհայտ նշանն է այն բանի, որ ձեր կյանքում լիակատար ներդաշնակություն է տիրում։ Շրջապատի ու ձեզ հետ լիակատար համերաշխության մեջ եք։ Մերձավորներին ըմբռնումով եք մոտենում։

Վանդակ

Կղզիացածության, ինքնապարփակության և խորթացածության նշան է։ Հավանաբար ներկա պահին ճնշվածություն եք զգում կամ շատ վհատված եք։ Տագնապի մեջ եք ու չգիտեք՝ ինչպես ձեզ հավաքեք ու շարունակեք ապրել։

Կոտրված աթոռ  

Կոտրված աթոռը խորհրդանշում է սթրեսի, անորոշության ու հանգստի բացակայության ժամանակաշրջանը։

Խնձորներով զամբյուղ

Այս խորհրդնիշը վկայում է, որ գիտելիքներ ստանալու, իմաստնություն ձեռք բերելու և անձնական երջանկության հասնելու ճանապարհին եք։

Սանդուղք

Սանդուղքը խորհրդանշում է անցումն ինչ-որ նոր բանի։ Շուտով կհասնեք ձեր նպատակին։ Բայց ուշադրություն դարձրեք, որ սանդուղքը ոչ մի տեղ չի տանում։ Ըստ երևույթին, մոտ ապագայում ձեզ դժվարություններ են սպասվում։ Միայն խոչընդոտների հանդեպ ձեր վերաբերմունքը կարող է որոշել վախճանը․եթե շփոթվեք, ոչինչ չեք ստանա, իսկ եթե հպարտորեն հաղթահարեք բոլոր դժվարություններն ու արգելքները, այդ դեպքում համարեք, որ բարեհաջող ելքը երաշխավորված է։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am