Այս մոդելը հոգնել էր անվերջանալի սննդակարգերից ու սկսել է ուտել սրտի ուզածը. Նա պարզապես անճանաչելի է դարձել

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Լիզա Գոլդեն-Բհոջուանին սկսեց մոդելային բիզնեսով զբաղվել, երբ դեռ 17 տարեկան էր։ Նրա կարիերան սրընթաց վերելք էր ապրում, բայց հետո գեղեցկուհի օրիորդը որոշեց, որ ինքը պիտի մի քիչ նիհարի։ Լիզան սկսեց խիստ սննդակարգերի հետևել ու օրական 500 կկալ-ից ավելի սնունդ չէր ընդունում (դա, ի դեպ, մարդուն օրվա ընթացքում անհրաժեշտ կալորիաների մեկ երրորդն է)։

Նրա համար սովորական բան էր 20 խաշած սիսեռահատկ ուտել ու այդքանով ճաշկերույթն ավարտել։ Այդ պահին աղջկա զիստերը 86 սմ էին։

Սննդակարգերը տվեցին իրենց ցանկալի պտուղները և Լիզային սկսեցին հրավիրել ամենահեղինակավոր դիզայներների ցուցադրությունների։ Ամեն ինչ հիանալի էր ընթանում։ Բայց մի երեկո աղջկա կյանքը արմատապես փոխեց։

Ընթրիքի ժամանակ օրիորդը հանկարծակի ուշաթափվեց։ Ավելի ուշ նա գլխի ընկավ, որ իրեն կարգին սնվել է պետք։ Լիզան աստիճանաբար ավելացնում էր կալորրիաների քանակը։ Սկզբում նա բավարարվում էր չորուցամաք ուտելիքներ համտեսելով, իսկ հետո սկսեց լիարժեք ուտեստներ անուշ անել։ Ինչ-որ պահից սկսած Լիզան ուտում էր «քարից փափուկ» ցանկացած ուտելիք։

Հակառակ նոր հակվածությանը, օրիորդը դեռ սիրված էր հեղինակավոր դիզայներների շրջանում։ Երբ նրա զիստերը անցան 91 սմ․-ից, դիզայներները դադարեցրին Լիզայի հետ ամեն տեսակի համագործակցություն։ Այժմ նրան «չափազանց գիրուկ» էին համարում։

Լիզան ընկավ դեպրեսիայի մեջ ու մեկնեց Հնդկաստան։ Այնտեղ նա հանդիպեց իր կյանքի տղամարդուն, սիրահարվեց ու հոգեկան ներդաշնակություն ձեռք բերեց։

Շուտով աղջիկը որոշեց վերադառնալ մոդելային բիզնես։ Սզբում ուզում էր դարձյալ նիհարել, բայց հետո ուշքի եկավ։

«Ինչի՞ համար եմ պայքարոմ մարմնիս դեմ։ Իսկ գուցե ճանաչում ձեռք բերեմ այնպիսին, ինչպիսին ես կամ»,- ինքն իրեն հարցնում էր Լիզան։ Նա շարունակում է կանոնավոր սնվել ու իր ներկայիս կազմվածքի փիառն անել։ Եվ հենց դա նրան երջանկություն պարգևեց։

Ինչը կարող է ավելի լավը լինել, քան սեփական Ես-իդ հետ հաշտվելն ու ուրիշներին ստիպելը, որ հաշվի նստեն քեզ հետ։

Այժմ Լիզան զբաղվոմ է իր սիրած գործով ու ոչ մի բանից իրեն չի զրկում։

Նա սովորել է սիրել իրեն՝ իր բնական կազմվածքով։ Նա հիմա «Plus size» մոդել է աշխատում։ Լիզան իսկապես գեղեցիկ ու հրապուրիչ է։ Նա վստահ է իր ուժերին, ինչն էլ նրան օգնեց հաջողության հասնել և դառնալ պահանջված մոդել, որը գլուխ է հանում բնական գեղեցկությունից։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am