ԴԱԻՇ-ի գրոհայինները սպառնացել են գլխատել լիբանանցի պոռնոաստղին

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները սպառնացել են գլխատել ծագումով Լիբանանից պոռնոաստղ Միա Խալիֆային պոռնոֆիլմի համար, որտեղ նա հիջաբով է։ Այս մասին գրում է Daily Mail-ը։

Նշվում է, որ գրոհայիններն արդեն «մահապատժի» ենթարկել են դերասանուհուն Photoshop-ի օգնությամբ, և նկարներն ուղարկել Խալիֆային։ Վերջինս հաստատում է, որ սպառնալիքներից չի վախենում։

Դեկտեմբերին համացանցային օգտատերերը ստորագրահավաք էին սկսել՝ Խալիֆային Սաուդյան Արաբիայում ԱՄՆ դեսպան նշանակելու առաջարկով։ Միջնորդագրի հեղինակը նշել է, որ Խալիֆան արժանի է ներկայացնելու ԱՄՆ-ը, քանի որ արդեն բազմիցս ցույց է տվել, որ ունակ է միավորելու մարդկանց՝ անկախ նրանց մշակութային և էթնիկ ժառանգությունից։

Խալիֆան ծնվել է Բեյրութում՝ քրիստոնեական ընտանիքում։ 7 տարեկան էր, երբ նրա ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ։ 2014-ին Խալիֆան սկսել է կարիերան պոռնոինդուստրիայում։

Картинки по запросу