Նա կես տարի դեմքը չէր լվացել և հիմա պատրաստ է «գիտափորձի» արդյունքներին հաղորդակից դարձնել համացանցի օգտատերերին

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Վերջերս նորությունների Reddit պորտալում հայտնվեց օգտատեր աղջիկներից մեկի հաղորդագրությունը, որն անմիջապես գրավեց ինչպես իգական, այնպես էլ արական լսարանների ուշադրությունը։ Mollsballsss ներկայացած օրիորդը խոստովանեց, որ կես տարի շարունակ մասնակցել է մի փորձի և հիմա պատրաստ է պատմելու, թե դրանից ինչ դուրս եկավ։

Mollsballsss-ը 6 ամիս առաջ որոշել էր հրաժարվել լվացման բոլոր միջոցներից։ Կհարցնեք՝ ինչպե՞ս էր մաշկը լվանում։ Օրիորդը դեմքը լվացել է միցելյարային ջրով, այնուհետև թեթևակի պարզաջրել սառը ջրով։ Փորձի արդյունքում անհետացել են դեմքի բծերը, ինչը երևում է կից կոլլաժից։

Mollsballsss-ը խոստովանում է, որ ինքը ցնցվել էր կես տարվա հնության իր լուսանկարը հեռախոսի մեջ գտնելով։ Նա վաղուց մոռացել էր պզուկների ու մաշկի չորացածության մասին։

Աղջիկը հանգել է այն եզրակացության, որ նույնիսկ ամենամեղմ լվացման միջոցները չորացրել են մաշկը՝ բծեր առաջացնելով դեմքին։ Կես տարի առաջ նա նաև սկսել է օգտագործել ոչծծմբատ շամպուններ։ Mollsballsss-ը համարում է, որ դա որոշակի դեր է խաղացել իր մաշկի ներկայիս վիճակի լավացման համար։

Դժվար է կյանքը պատկերացնել, իհարկե, առանց լվացման միջոցների։ Բայց ո՞վ իմանա, գուցե մենք էլ մի օր նման փորձի դիմենք ու կտեսնենք՝ դրրանից ինչ դուրս կգա։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am