Ռուսական սերիալների ամենագեղեցիկ դերասանուհիների թոփ տասնյակը. Եվ առաջին տեղը գրավում է․․․

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Բնականաբար, գեղեցիկ արտաքինը միշտ չէ, որ ճշմարիտ տաղանդի ուղեկից է լինում, սակայն կինոյի ու թատրոնի շատ դերասանուհիներ հաճախ հայտնվում են աշխարհի գեղեցկագույն կանանց ցանկերում։

Ռուսաստանյան հեռուստաընկերությունները կարող են պարծենալ իրենց գեղեցկուհիներով։ Վերջերս հեռուստադիտողների անմիջական մասնակցությամբ հեռուստասերիալների ամենագեղեցիկ դերասանուհիների ընտրություն տեղի ունեցավ։

Եվ այսպես, սերիալների ո՞ր գեղեցկուհիների օգտին են քվերակել հեռուստադիտողները։

 

10-րդ տեղ՝ Պոլինա Սիդիխինա

Պոլինա Սիդիխինան «Կազակները» և «Վերջին հանդիպումը» սերիալների իսկական աստղ է։ Դերասանուհին չի թաքցնում, որ ինքը դերասան Եվգենի Սիդիխինի դուստրն է։ Թատերական ինստիտուտում աղջկան մշտապես հիմար գեղեցկուհիների դեր էին վստահում (ըստ երևույթին արտաքինից ելնելով)։ Ժամանակի ընթացքում նրան սկսեցին հրավիրել նաև լուրջ դերեր ստաձնելու։

 

9-րդ տեղ՝ Սվետլանա Շչեդրինա

Սվետլանա Շչեդրինան առավելապես հայտնի է «Զենք», «Մայրն ու խորթ մայրը» և «Սպիտակ նետ» սերիալներից։ Թատրոնում և կինոյում աշխատանքին զուգընթաց դերասանուհին սիրով արտասահմանյան ֆիլմեր է կրկնօրինակում։

 

8-րդ տեղ՝ Մարիա Լուգովայա

Մարիա Լուգովայային ճանաչում են ապահովել «Մուրկա», «Զոյկինայի սերը»  և  «Շիկահեր աղջիկը» սերիալները։ Դերասանուհին հայտնի է նաև նրանով, որ Սանկտ-Պետերբուրգի Կինոյի և թատրոնի պետական ակադեմիայի ամբողջ կուրսից միայն նրան են ընդունել Սանկտ-Պետերբուրգի Ալեքսանդրյան թատրոն։ Վերջին մի քանի տարիներին Լուգովայան լիովին հրաժարել է մսամթերքից և դարձել երդվյալ բուսակեր։

 

7-րդ տեղ՝ Օլգա Մեդինիչ

Օլգա Մեդինիչը  «Տիկնիկային թատրոնի դերասանուհի» մասնագիտացում ունի,  բայց մեծ ժողովրդականություն է ձեռք բերել կատակերգական հեռուստաշոուների մասնակցելով։ Նրան կարելի է հանդիպել  «Մեծ տարբերություն» և «Կանանց լիգա» հաղորդաշարերում։  Սակայն դերասանուհուն լայն ճանաչում ապահովեցին Ինստագրամում պարբերաբար զետեղվող նրա հումորային տեսահոլովակները։

 

6-րդ տեղ՝ Ալինա Լանինա

Ալինա Լանինան հայտնի է դարձել «ՍաշաՏանյա» սիթքոմի (situation comedy․ իրավիճակային կատակերգություն), ինչպես նաև սուպերհերոսների մասին պատմող «Պաշտպանները» մինիսերիալի շնորհիվ։  Դերասանուհու իսկական ազգանունը Կիզիյարովա է, իսկ Լանինան նրա ստեղծագործական կեղծանունն է։ Ալինան ավարտել է Եկատերինբուրգի թատերական ինստիտուտը, բայց Մոսկվա տեղափոխվելուց հետո կյանքը վճռականորեն կապել է կինոյի հետ։

 

5-րդ տեղ՝ Էմիլիա Սպիվակ

Էմիլիա Սպիվակը հայտնի է «Արջի  անկյունը», «Դատավարություն» և  «Վերջին հույսի հոթելը» սերիալներում գլխավոր հերոսուհիներին մարմնավորելու շնորհիվ։ Նրա հայրը թատրոնի ռեժիսոր Սեմյոն Սպիվակն է։ Դերասանուհին լուրջ դերեր է ստանձնել ունի Մոսկվայի և Սանկտ-Պետերբուրգի թատրոնում։ Նրա ստեղծագործական պահոցում թատերական արվեստի բնագավառի մի քանի մրցանակ կա։

 

4-րդ տեղ՝ Ալեքսանդրա Բորտիչ

Ալեքսանդրա Բորտիչը ճանաչում է ձեռք բերել «Բանասիրական ֆակուլտետ», «Ռուբլյովկայի ոստիկանը» և «Շակալ» սերիալների շնորհիվ։ Դերասանուհին ծնվել է Սվետլոգորսկում (Բելառուս)։ Ներկայումս աղջիկը հանդիպում է Մեզա անունով ռեփերի հետ։ Դերասանուհին իր «կյանքի ամբողջ սեր» է անվանում անգլիական բուլդոգ Ջագերին։

 

3-րդ տեղ՝ Յանինա Ստուդիլինա

Յանինա Ստուդիլինան նշանավոր է դարձել «Վաղահաս աղջիկը», «Կղզի» և  «Հրապույրների քաղաքը» սերիալների շնորհիվ։ Հայտնի է, որ Բորիս Շչուկինի  թատերական ինստիտուտն ավարտելուց հետո դերասանուհին փորձնակ է աշխատել Նյու Յորքում՝ անձամբ Լի Սթրասբերգի մոտ։

 

2-րդ տեղ՝ Աննա Միխայլովսկայա

Աննա Միխայլովսկայան հանդիսատեսին հայտնի է «Մարգոշա», «Ամենագեղեցիկը», և «Բարվիխա» սերիալների շնորհիվ։ Նա մանկուց զբաղվում է պարավեստով և սպորտային պարերի գծով որակավորում է ստացել։ Թատերական բեմելը տեղի է ունեցել   «Ալեքսանդր Պուշկին» ներկայացմամբ։ Նրա խաղընկերն էր Սերգեյ Բեզրուկովը։

 

1-ին տեղ՝ Գլաֆիրա  Տարխանովա

Հազիվ թե որևէ դերասանուհի «Դավաճանություններ» սերիալում գործարարի հիստերիկ կնոջը՝ Դարյա Շչուկինային ավելի լավ մարմնավորեր, քան Գլաֆիրա  Տարխանովան։ Այս դերասանուհին ավարտել է ոչ միայն Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնին կից (МХАТ) դպրոց-ստուդիան, այլև Մոսկվայի պետական համալսարանի  հոգեբանության ֆակուլտետի շրջանավարտ է։ Դերասանուհու ստեղծագործական ցանկում ավելի քան 30 դերեր կան, որոնք նա խաղացել է սերիալներում և ֆիլմերում։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am