Համատեղ կյանքը 20-ամյա աղջկա հետ

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Ինչպես ասում են՝ քանի «հայհայդ չի գնացել, վայվայդ մնացել», պիտի կյանքը վայելես։ Կարճ կապեմ։ Ես սիրահարվեցի մի աղջկա։ Ինքը 21 տարեկան է, ես՝ 35։ Ամուսնացած եմ, երեխա ունեմ։ Անկեղծ ասեմ, ես ու կինս իրար հետ առանձնապես յոլա չգնացինք։ Պատրաստվում էինք ամուսնալուծվել։

Աղջիկը պատասխանեց իմ սիրատածումներին։ Ես նրա համար տուն վարձեցի, աշխատանքի տեղավորեցի։ Դե, իհարկե, լավ վարձատրվող աշխատանք էր, բայց մի քիչ տարօրինակ գործ էր։ Ընկերուհուս համար լավ պայմաններ ստեղծեցի։ Օրը երկու ժամ պիտի աշխատեր՝ դիմացը ամիսը 50 հազար ռուբլի ստանար։

Ես սիրուց ուղղակի փթթում էի։ Սեր էինք անում որտեղ, երբ ու ոնց հարմար լիներ։ Գնում էինք միասին թուրքիաներ, եգիպտոսներ, թաիլանդներ։ Ծով, ռոմանտիկա․․․Պետերբուրգում ու Մոսկվայում ոչ մի ներկայացում բաց չէինք թողնում։ Ճոխ գնումներ էինք անում, մեկը մյուսից ընտիր ռեստորաններ գնում։  Փակ ակումբների էինք անդամագրվում, համերգ-համերգի հետևից գնում։

Մի օր էլ նորաթուխ ընկերուհիս տարավ-բերեց, թե՝ վաղուց երազում եմ ընկերուհուս հետ հանգստանալ․ փո՛ղ տուր։ Փող տվեցի, բաց թողեցի, բայց նախքան այդ կարգին աղմուկ սարքեցի։ «Ումի՞ց ու ինչի՞ց ես ուզում հանգստանալ-, ասում եմ։ -Չլինի՞՝ ինձնից։ Աշխատանքի՞ցդ, որ հազիվ թե մարդուն հոգնատանջ անի»։ Մի խոսքով, ընկերուհիներով մեկնեցին հանգստանալու։

Էստեղ ավելի մանրամասն պատմեմ։ Ուրեմն ըներուհուս ընկերուհին արձակուրդի ժամանակ ծանոթացավ ամերիկացի ծրագրավորող ոմն Սաշայի հետ։ Էմիգրանտ էր, ինչ է, իր ասելով՝ նոր էր Ամերիկա տեղափոխվել։

Դե ամեն հիմար էլ կարող է արտասհամանցի ձևանալ, պաղպաղակ առնել աղջկան ու հետը բոլ-բոլ քնել, իսկ հետո՝ ոնց որ ժողովուրդն է ասում՝ «վրայից թռնել»։ Սաշ դու Սաշ․ օգտվեց էդ սխեմայից  ու մի քանի անգամ քնեց էն աղջկա հետ։ Հյուր էր գալիս, իրեն ցույց տալիս, ուզածին հասնում ու վերջում թռավ իր Ամերիկա ու իզնութոզը կորավ։ Դե, կյանքը շարունակվում էր։ Ներեցին նրան, մոռացան, անցավ-գնաց։

Մի տարի անցավ։ Ու նորից ընկերուհիս երկու ոտքը մի կոշիկի մեջ դրեց, թե՝ «Ես ու ընկերուհիս Իսպանիա պիտի մեկնենք, փո՛ղ տուր»։

Ես էլ ափերից դուրս եկա։ «Դե իմ նման ապուշին ասա,- ասում եմ,- որ քո նմանին սիրահարվել է, իսկ դու, կա-չկա, հոգնել ես ինձնից։ Էս էլ կոչվում է՝ համատեղ կյա՞նք»։

Մի խոսքով, վիճեցինք, բայց վերջում էլի թույլ տվեցի գնա։ Ընկերուհին էլ էն նույն աղջիկն էր, քոքվածի մեկն էր երևում։ Մեռնեմ՝ թե էդ աղջկանից բան եմ հասկանում։ Մեզ համար ապրում էինք, եկավ ամեն ինչ հարամեց։ Լավից վատից, սիրում էինք, կռվում, հաշտվում, հետո նորից վիճում։ Էդպես 3 ու կես տարի գլորվեց։ Սերը վերջացավ։ Իրար հետ ստեղծել էինք, իրար հետ էլ էդ սերը սպանեցինք։

Հիմա ոնց անեմ, մտածում եմ։ Լավ, արի կլինի ըներուհուս զգացմունքները ստուգեմ։

Ասում եմ․ «Փող չկա, երկրում ֆինանսական ճգնաժամ է»։

Սկսեցի ամեն օր խմել։ Դե, էնպես, որ առողջությունս չվնասեմ, իհակե։ Ոչ թե օղի, այլ անապակ գինի էի կոնծում։ Օրը 2-3  շիշ։  Սերգեյ Շնուրովը ձեզ օրինակ։ Ես ու ընկերուհիս հանդիպեցինք։ Հիմա կտեսնենք․ «Հետս կամուսնանա՞ս»,- ասում եմ։

-Չէ, -պատասխանում է։- Ախր դու երեխա ունես։ Ինձ  հարյուր տոկոս անուշադրության կմատնես, երեխայովդ կտարվես։ Իսկ դա ինձ ձեռ չի  տալիս։

-Հարց չկա,- ասում եմ։

Կնոջիցս վաղուց եմ բաժանվել։ Երեխայիս տեր կկանգնեմ, բա ոնց։ Էդ աղջկան էլ լքեցի ու ոչ էլ զղջացի։ Փառք Սստծու, ինձնից երեխա չունեցավ։

Եթե տղամարդը սիրահարվում է, շատ-շատ երեք տարի ունեք, որ հարաբերություններն օրինականացնեք, քանի դեռ կիրքը չի մարել։ Ու էդ երջանիկ երեք տարիներին մտքներովդ չանցնի՝ բերանը բացել, թե չէ ամեն ինչ տեղնուտեղը կփչացնեք։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am