Թեստ․ կանանցից ո՞րն է երեխայի մայրը. Պատասխանը շատ բան կպատմի ձեր բնավորության մասին

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Ցանկացած հոգեբանական թեստ հիմնված է մի պարզ մեխանիզմի վրա․ մտածողությունն է որոշում ընտրությունը։ Մեզ թվում է, թե ընդամենն ընտրում ենք զգեստապահարանի գույնը, բազմանկյուններ նկարում ու թանաքաբծերում ասոցիացիաներ փնտրում, իրականում ընտրում ենք, սովորական ընտրություն կատարում, որը մեր մասին ավելին կպատմի, քան նույնիսկ կուզեինք իմանալ։

Առաջարկում ենք այս պարզ թեստը՝ ընդամենը մեկ հարցով․ այս երկու կանանցից ո՞րն է երեխայի մայրը։ Վերլուծեք և փորձեք բացատրել ձեր ընտրությունը։

 

Եթե ընտրել եք աջ կողմի կնոջը

Մարդկանց շուրջ 70%-ը համարում է, որ երեխայի մայրը աջ կողմի կինն է։ Նման ընտրություն անել ձեզ, ըստ երևույթին, դրդում է նկարի աջ կողմի կնոջ արտաքինը․ խնամքով հարդարված մազերը, ձեռքերի և ոտքերի դիրքը, որոնք ընդհանուր առմամբ հանդարտություն են ներշնչում։

Այս տարբերակն ընտրած մարդիկ, իբրև կանոն, օժտված են ստեղծագործական ձիրքերով, բայց հազվադեպ են օգտագործում այդ ունակությունները ուժասպառության աստիճան։ Նրանք հիանալի ունկնդիրներ են, ընդունակ են տալ հուշող հարցեր, և կարող են բանավեճը հեշտությամբ հասցնել (ձեզ համար) անսպասելի վախճանին։

Նման մարդկանց մեջ զարգացած է պատասխանատվության զգացումը, նրանք դիտողունակ են, արագ են կողմնորոշվում ցանկացած իրավիճակում, հատկապես, երբ ինչ-որ մեկն օգնության կարիք է զգում։

 

Եթե ընտրել եք ձախ կողմի կնոջը

Այս տարբերակն ընտրում է մարդկանց 30%-ը։ Նման մարդիկ անչափ հետաքրքիր են, կարդացած, նրանց մեջ հիանալի զարգացած է կանխազգացման ունակությունը։

Նրանք միշտ փնտրում են այն, ինչն իրավիճակը կարող է տրամաբանորեն բացատրել։ Այդ մարդիկ երբեք հապճեպ որոշումներ չեն ընդունում։

Վստահ եղեք․ նրանց ամեն մի քայլը կշռադատվել ու ծանրութեթև արվել է ավելի շուտ, քան դուք կհասցնեք իմանալ դրա մասին։

Այս տարբերակն ընտրած մարդիկ աչքի են ընկնում հուսալի ընկերներ լինելու կարողությամբ։ Նրանք միաժամանակ ընդունակ են թե կարեկցել ձեզ, թե ուրախանալլ ձեր հաջողոթյունների համար։

Անձնական որակներն այդ մարդկանց մեջ բազմազան են, ընդ որում լավ կողմերը գերակշռում են։

Նման մարդիկ լինում են բավական նրբանկատ ծնողներ, գիտեն՝ ինչպես երեխաների (և իրենց մեջ) դրական  և լավատեսական մտածողություն, տոկունություն և  կոնֆլիկներին «սառը գլխով» մոտենալու կարողություն դաստիարակեն։

Նման մարդու մերձավոր շրջապատում լինել՝ նշանակում է շատ բաներ սովորելու հիանալի պատեհություն ունենալ։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am