Ամբողջ Ռուսաստանն աղոթում է․ Ալլա Պուգաչովան ցավալի խոստովանություն է արել

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Երգչուհին պատմել է, որ ձայնալարերի խնդիր ունի։ Արդեն մի քանի շաբաթ ԶԼՄ-ները քննարկում են 68-ամյա Ալլա Պուգաչովայի խորհրդավոր հիվանդության թեման։ Վերջերս երգչուհին չկարողացավ ներկա լինել մտերիմ ընկերոջ թաղմանը։ Պրիմադոննայի կոլեգա Ալեքսանդր Բույնովի խոսքերով՝ երգչուհին չի կարողացելլ վերջին հրաժեշտը տալ հարազատ մարդուն՝ առողջության կտրուկ վատացման պատճառով։ Նման լուրերն անհանգստացրել են երգչուհու երկրպագուներին, որոնք համացանցը ողողել են նրա առողջական վիճակի մասին հարցադրումներով։

Վերջերս էլ Պուգաչովան մասնակցել է НТВ-ի «Այսօր երեկոյան» հաղորդմանը, որի ժամանակ սենսացիոն խոստովանություն է արել։ Երգչուհին հայտնել է, որ լուրջ հիվանդության պատճառով կորցրել է երգելու ունակությունը․ նրա ձայնալարերը լավ վիճակում չեն։

«Ես կորցնում եմ ձայնս։ Արդեն հոգնել եմ այս ամենից»,- ասել է Պուգաչովան։ Սա իմանալով՝ շատ ռուսական հրատարակություններ գրել են, որ Ալլա Բորիսովնայի տկարության պատճառը 30 տարի առաջ Չեռնոբիլ այցն է, որտեղ նա վթարի լիկվիդատորների համար մեծ համերգ է տվել։ Սակայն երգչուհին քանիցս նշել է, որ այնտեղ չի ճառագայթահարվել, և իր օրգանիզմը ոչ մի փոփոխության չի ենթարկվել։

Հիշեցնենք, որ անցյալ տարի Պուգաչովան հարցազրույցներից մեկում պատմել է, որ երկար ժամանակ անսովոր տիպի ալերգիա ուներ, որից միայն վերջերս է հաջողվել ազատվել։ Երգչուհու խոսքերով՝ ահագին ժամանակ չէր կարողանում վառ շորեր հագնել և մնալ լուսավոր ու վառ ինտերյերով վայրերում։ Հենց դրա համար էր նա սև հագնում և համերգային կոստյումները ևս այդ գույնի ընտրում։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am