Սեփական թերությունները չթաքցնող 11 աստղերը

 

Մեծ ականջներ, ծուռ ոտքեր, երկար քիթ, փոքր աչքեր, դեմքի անհամաչափություն․ շատերը, թերևս, հայելուն նայելիս սեփական արտացոլանքը կատարյալ չեն համարում։ Ոմանք համակերպված ապրում են այդ թերություններով, ոնանք փորձում են շտկել բնության «սխալները», ոմանք էլ ուղղակի ընկնում են բարդույթների խորխորատը։

Պարզվում է՝ կավճապատ ամսագրերի աստվածուհիները, որոնց հետ համեմատվում են միլիոնավոր մարդիկ, նույնպես քիչ պատճառներ չունեն իրենց արտաքինից ամաչելու համար, սակայն նրանցից միայն ամենահամարձակներն են որոշել մարտահրավեր նետել աշխարհին։

Սելեբրիթիներից ոմանք տխրում են, երբ համացանցում են հայտնվում իրենց երբեմնի անհաջող  լուսանկարները, որոնք ֆոտոշոփով չեն շտկվել։

Կան նաև այնպիսիք,  որոնք իրենք իրենց առօրյա խնդիրներով տարված սովորական երիտասարդ կամ օրիորդ են համարում։

Bestinfo.am-ը ներկայացնում է համարձակ աստղերից մի քանիսին՝ կոչ անելով նրանցից ընդօրինակել սեփական թերությունների հանդեպ առողջ ցինիզմն ու լավատեսությունը։

 

Ահավասիկ․

 

Դեմի Լովատա՝ լայն ազդրեր

Քրիսի Թայգեն՝ սպիներ ազդրերին

Դրյու Բերիմոր՝ սպիտակ մազեր, կնճիռներ և թավ հոնքեր

Աշլի Գրեմ՝ ցելյուլիտ,

Արիանա Գրանդե՝ փոքր կուրծք (մարզաշապիկի գրությունը․ «Ես պտուկներ չունեմ»)

Թայրա Բենքս՝ ոչ այնքան տափակ փոր,

Զոուի Դեշանել՝ սև շրջանակներ աչքերի տակ,

Ռիտիկ Ռոշան՝ աջ ձեռքի երկատված բութ մատ,

Սելենա Գոմես՝ մեծ ականջներ

Էմի Շումեր՝ 90-60-90-ն ստանդարտին չհամապատասխանող կազմվածք

Լիլի Ալեն՝ երրորդ պտուկ

 

Իհարկե, այս աստղերի թերություններն աննշան են թվում նրանց տաղանդի համեմատ։ Իսկ երկրպագուների համար կարևորը դա է։