Նկատե՞լ եք արդյոք կոշիկի հետևի այս օղակները. Պարզվում է՝ դրանք միանգամից 5 ֆունկցիա ունեն

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Հաճախ մարզակոշիկի հետևի մասում օղակ է լինում։ ՁԵր մտքով չի՞ անցել՝ ինչի համար է դա։

 

Ձեզ կներկայացնենք մի փոքր հետազոտություն։ Դուք կիմանաք ոչ միայն այդ օղակների օգտագործման բոլոր հնարավոր տարբերակները, այլ շատ նոր բաներ կոշիկի մասին։ Պարզվում է՝ վարպետ կոշկագործները գիտեն մեզ զարմացնելու ձևը։

Իհարկե, հիմնականում օղակներն այնպես են սարքված, որ  կոշիկը հագնելը հարմար լինի․ մատով բռնում ես օղակը և քաշում քեզ՝ ձեռքերդ չկեղտոտելով։ Բայց շատերն  օղակներն այլ նպատակներով ևս օգտագործում են։

Օրինակ ամերիկուհիները կոշիկի թայերն իրար են կապում օղակով՝ լվացքից առաջ, որպեսզի լվացքի մեքենայում չկորչեն։  Բայց դա հրատապ է միայն Ամերիկայում տարածված լվացքի հսկայական ավտոմատների համար։

Մյուս հնարքը նույնպես լվացքի հետ է կապված։ Օղակներով հեշտ է լվացքը փռել․ ամրակները դրանց վրա ես անցկացնում։ Այդպես կարելի է չանհանգստանալ, որ կոշիկները կձևախեղվեն կամ դրանց վրա կմնան լվացքասեղմակի տեղերը։

Նորաձևության հետևից ընկածները օղակն օգտագործում են ներբանի շուրջը՝ անսովոր քուղակապման համար։ Նրանցից ոմանք պնդում են, որ  կոշիկն այդպես ավելի լավ է նստում  ոտքին։ Բայց նման արդարացում կարող է լինել միայն ցածրորակ կամ սխալ չափսով գնված կոշիկի համար։

Լավ կոշիկները պետք է հուսալիորեն ամրացվեն սրունքաթաթին՝ առանց քուղերին առնչվող որևէ մանիպուլյացիայի։

Դրանից բացի, այդ օղակները հաճախ լույս արձակող նյութից  են սարքում։ Դա օրվա մութ ժամին մեծացնում է հետիոտների անվտանգությունը։

Եթե կոշիկի վրայի օղակներով հիմա էլ ոչ մեկի չես զարմացնի, ապա ժամանակակից նմուշներին տարօրինակ ռետինե ելուստները մեզնից շատերի համար նորություն են։ Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ նպատակի են  դրանք ծառայում։

Խոստովանենք, առաջին անգամ նման կոշիկներ տեսնելով՝ մենք կարծեցինք՝ ռետինե  ցցվածքները նախատեսված են սնոուբորդը ամրացնելու համար։ Սակայն իրականությունն  ավելի պարզունակ էր,  քան կարելի էր ենթադրել։ Այդ  ելուստները կոշիկը մյուս ոտքով հանելու համար են, որպեսզի դա  անելիս կրնկամասը չվնասվի և կոշկատակը չպոկվի։

Հետաքրքիր կլինի պարզել՝ ուրիշ ի՞նչ գյուտեր են շարունակում անել կոշիկ արտադրող ընկերությունները՝ մեր առօրյան հարմարավետ դարձնելու համար․․․

Bestinfo.am-ի գեղարվեստական հետգրությունը«Թենիսի կոշիկներ արտադրող մարդիկ որտեղից որտեղ գիտեն՝ ինչ էր պետք տղաներին ու նրանց ուզածն ինչ էր։ Դոնդող ու պարուրաձև զսպանակ էին դնում ներբաններին, իսկ վերնամասը գործում պարապուտների արևախանձ և գունաթափ խոտերից։ Կոշիկների փափուկ խոռոչում ինչ-որ տեղ արու եղջերվի բարակ ու ձիգ ջղեր էին պահված։ Կոշկագործները պիտի որ ծառերն օրորող շատ ու շատ քամիներ ու լճերը թափվող շատ ու շատ գետեր տեսած լինեին։ Ինչ ասես որ չկար թենիսի կոշիկների մեջ, և ամառն էր դա»։ (Հատված Ռեյ Բրեդբըրի «Խատուտիկի գինի» վեպից, թարգմանությունը՝ Զավեն Բոյաջյանի

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am