Ինչ աչքի ընկնող ու անհոգ աղջիկ․Ժաննա Ֆրիսկեի քույրը հրապարակել է երգչուհու՝ նախկինում անհայտ լուսանկարները

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Արդեն ավելի քան 2 տարի է անցել հանրահայտ երգչուհի Ժաննա Ֆրիսկեի մահվանից ի վեր, իսկ նրա հարազատներն ու երկրպագուները մինչև օրս չեն կարողանում ուշքի գալ այդ ծանր կորստից։ Ժաննան երկար ժամանակ պայքարում էր ուղեղի քաղցեղի դեմ, բայց հիվանդությունն ուժեղ դուրս եկավ։

Երգչուհու որդին՝ Պլատոնը, այժմ հոր հետ է ապրում։

Երգչուհու քույրը պարբերաբար համացանցում հրապարակում է Ժաննայի հին լուսանկարները։

Վերջերս նա համացանցում դրեց նախկինում չհրապարակված նրա լուսանկարները՝ հուզիչ մեկնաբանություններով։

Մի անգամ 32-ամյա Նատալյան խոստովանեց, որ հաճախ թերթում է ընտանեկան ալբոմները, որոնք իրեն ջերմություն և ուրախություն են պարգևում։

Նա սոսկալի կարոտում է քրոջն ու հաճախ Ինստագրամի բաժանորդներին հաղորդակից է դարձնում իր ապրումներին։

Այդ լուսանկարները, որոնք հիմա հապարակել է, նախկինում միայն արտիստուհու հարազատներն ու մերձավորներն են տեսել։ Լուսանկարներն ուղեկցվում են #մի_քիչ_մոտ_հարազատներիս (#чутьближеклюбимым) հաշթեգով։

Երգչուհու երկրպագուներն ուրախացան՝ Ժաննա Ֆրիսկեի նոր լուսանկարները տեսնելով։ Այդ լուսանկաներում Ժաննան շատ գեղեցիկ ու կենսախինդ է․ այնպիսին, ինչպիսին նրան միշտ կհիշեն։

«Ինչ աչքի ընկնող ու քնքուշ», «Արտակարգ լուսանկար է», «Անչափ շնորհակալ ենք լուսանկարների համար, ուղղակի հրաշալի են», «Մենք նրան շատ ենք կարոտում»․նման կարգի բազմաթիվ մեկնաբանություններ են թողել Նատալյայի Ինստագրամի էջին հետևող օգտատերերը։

Բավական ժամանակ է անցել սոսկալի կորստից հետո, բաց Ժաննա  Ֆրիսկեի մասին զանգվածային լրատվամիջոցներն ու երկրպագուները չեն դադարում խոսել։

Եվ զարմանալի չէ, քանի որ բոլորը Ժաննայի հետ կապված ամեն մի խոսակցության դրականորեն են արձագանքում ու նրա մասին խոսում որպես բացառիկ բարի ու լուսավոր մարդու։

Նշանավոր երգուհու մասին զարհուրելի լուրը ոչ միայն ծանր հարված էր նրա հարազատների ու գործընկերների, այլև ամբողջ Ռուսաստանի համար։ Մարդկանց հիշողության մեջ Ժաննա Ֆրիսկեն կմնա այնպիսին, ինչպիսին այս լուսանկարներում է՝ զվարթ և անհոգ։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am