Արագ նիհարելու 6 արտասովոր տարբերակ` հայտնիներից

Տարբեր կերպարներ մարմնավորելիս դերասանները հաճախ են ստիպված լինում փոփոխության ենթարկել արտաքինը, այդ թվում և նիհարել կամ գիրանալ: Այս անգամ AdMe.ru-ն ներկայացրել է ավելորդ քաշից ձերբազատվելու ամենաարդյունավետ միջոցները, որ կիրառում են հայտնիները:

 

1. Նատալի Պորտման, նուշ և գազար

 

Բալետի պարուհու դերի համար Պորտմանն ստիպված է եղել նիհարել մինչև 40 կգ կշռելը: Նա սնվել է հենց հերոսուհու սննդակարգով` կես թուրինջ, գազար և նուշ:

2. Բեյոնսե, կիտրոնով և պղպեղով ջուր

 

«Երազանքի աղջիկներ» ֆիլմում նկարահանվելու համար Բեյոնսեն պետք է նիհարեր 7 կգ-ով, ինչի համար նա հրաժարվել է պինդ ուտելիքներից: 2 շաբաթ նա օգտագործել է միայն կիտրոնաջուր, կայնեյան պղպեղ, թխու օշարակ և երբեմն էլ թարմ մթերքներ:

 

3. Ռիզ Ուիզերսպուն, մանկական սնունդ

 

Ծննդաբերությունից հետո կազմվածքը վերականգնելու համար Ռիզ Ուիզերսպունը հատոկ սննդակարգի է հետևել մանկական սննդի հիման վրա: Պյուրեանման սնունդը հեշտությամբ է յուրացվում օրգանիզմի կողմից:

 

4. Էն Հեթուեյ, 500 կկալ

 

Գործարանի` թոքախտից մահացող աշխատակցուհու երկրորդական դերի համար դերասանուհին ստիպված է եղել ցածր կալորիականությամբ սննդամթերք օգտագործել` չգերազանցելով օրական 500 կկալ-ի սահմանը:

 

5. Քրիստինա Ագիլերա, նույն գույնի մթերք

 

Երգչուհու խոսքով` ինքը արտասովոր սննդակարգ է սահմանել. յուրաքանչյուր օր նա օգտագործում է ինչ-որ սառը, տաք, չոր և փափուկ մթերք: Միևնույն ժամանակ այդ բոլոր մթերքները պետք է նույն գույնի լինեն:

 

6. Քրիստիան Բեյլ, թունա և խնձոր

 

«Մեքենավարը» ֆիլմում նկարահանվելուց առաջ Քրիստիան Բեյլը 4 ամսում նիհարել է 30 կգ-ով: Նա դրան հասել է օրական մեկ տուփ թունա և մեկ խնձոր ուտելով: Քաղցի զգացողությունը հաղթահարելու համար Բեյլը շատ ջուր է օգտագործել:

Աղբյուր՝ Tert.am Medicine