Ցավալիության աստիճան բացահայտ ֆոտոռեպորտաժ Նիգերիայի մարմնավաճառների մասին. Այդ երկրում ՁԻԱՀ-ը 10 միլիոն մարդու կյանք է խլել

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Ժամանակակից աշխարհում լավ լուսանկարիչ լինելը դեռ քիչ է համաշխարհային ճանաչման արժանանալու համար։ Անհրաժեշտ է, որ քո աշխատանքներն ունենան հզոր իմաստային խորքու դիտողին ստիպեն խորհել արծարծված հրատապ խնդիրների շուրջ։

Նիդերլանդացի մեծավաստակ լուսանկարիչ Թոն Կոենեն մեկը մյուսի հետևից ցավոտ խնդիրներ է առաջադրում իր թեմաներում՝ հասարակության արատները մերկացնելուց ամենևին չխորշելով։ Նրա առավել աղմուկ հանած աշխատանքներից մեկը Նիգերիայի մարմնավաճառների և ՁԻԱՀ-ի (Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի) պատճառած խնդիրներն արծարծող թեման է։

Սեփականատիրոջ թույլտվությամբ Թոնը մեկուկես շաբաթ անցկացրել է Նիգերիայի հասարակաց տներից մեկում՝ լուսանկարելով տեղի մարմնավաճառուհիներին։ Արդյունքում ստացվեց «Նիգերիայի մահվան հրեշտակները» անվանումը կրող նախագիծ։

2016-ին միջազգային առողջապահական կազմակերպությունների անցկացրած հատուկ հետազոտությունները ցույց տվեցին, որ Նիգերիայի չափահաս բնակչության շրջանում 4,1%-ը, այսինքն՝ 10 միլիոն մարդ վարակված է ՁԻԱՀ-ով կամ ՄԻԱՎ (մարդու իմունային անբավարարության վիրուս) վարակակիր է։

Իրավիճակը, թերևս, գնալով կայունանում է․ չէ՞ որ 2000-ին այդ թիվը կազմում էր 5 %։ Բարեգործական կազմակերպությունների հաշվին անցկացվող կրթական ծրագրերն ի վերջո Նիգերիայի բնակչության որոշ հատվածին օգնեցին հասկանալ  իրավիճակի ամբողջ ծանրությունը։ Այդուհանդերձ, հակառակ բոլոր ջանքերին, Նիգերիայում դեռևս բացասական վերաբերմունք կա պահպանակների նկատմամբ, իսկ սեքս ծառայություններ մատուցողների մեկ քառորդը ՄԻԱՎ վարակակիր է։

ՁԻԱՀ-ից առանձնապես տուժում են խոշոր քաղաքների բնակիչները։ Հենց միայն Լեգոս քաղաքում 13 մլն բնակչից 1 մլն 200 հազարը ՄԻԱՎ վարակակիր է։ Բնականաբար, ամենատխուր վիճակը մարմնավաճառուհիների շրջանում է։ 2013 թ․տվյալներով Նիգերիայի բոլոր մարմնավաճառուհիների  25 տոկոսը ՄԻԱՎ վարակակիր է։

Կանանց և աղջիկներին մարմնավաճառության է դրդում չքավորությունը։ Նիգերիայում գործնականում անհնար է բարձր վարձատրվող աշխատանք գտնել, մինչդեռ գիշերային թիթեռնիկների կարիք անառականոցում միշտ էլ կա։

Սարսափելի է, բայց փաստ․աղջիկներից ոմանք հասարակաց տներում աշխատանքի են անցել 14 տարեկանից։ Մեկ հաճախորդը սովորաբար 2-5 դոլար է վճարում օրական։ Իսկ օրվա ընթացքում մեկ մարմնավաճառուհին մինչև հինգ հաճաորդի է սպասարկում։ Նիգերիայի բնակիչների կենսամակարդակի համար դա բավական պատկառելի գումար է։

Թերևս, սեքս ինդուստրիայի մշակույթի մասին խոսելն ավելորդ է։ Նույնիսկ մարմնավաճառուհիներն են երբեմն հրաժարվում օգտվել պաշտպանական միջոցներից։ Տեղի բնակիչները պահպանակը ամոթալի ինչ-որ բան են համարում, իսկ դրանց օգտագործման նախաձեռնողները միայն տղամարդիկ են։

2016-ին անկցացված հետազոտությունների համաձայն, կանայք հաճախ անհարմար են զգում ամուսնուն կամ զուգընկերոջը խնդրել, որ պահպանակ օգտագործի։

«Դա նույնն է, ինչ նրան մեղադրես, որ ում հետ ասես չի քնում կամ էլ խոստովանես, որ ինքդ քո հարցում վստահ չես։ Ցանկացած դեպքում նման կարգի խնդրանքդ կփչացնի հարաբերություններդ, ու քո մասին վատ համբավ կտարածվի»,-պատմում է Լոգոսի 28-ամյա բնակչուհին։

Իսկ ահա թե սոցիոլոգներին ինչ է ասել երեք երեխայի հայր 42-ամյա տղամարդը․ «Ցանկացած կին, որն ամուսնուն պահպանակ օգտագործել պահանջի կամ ինքը ձեռք բերի, արժանի է խիստ պատժի»։

Դե ինչ, Նիգերիայի ու մյուս զարգացող երկրների բնակիչներին կարելի է միայն կարեկցել։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am