Ահա, թե ինչու չի կարելի պահպանել հանգուցյալների լուսանկարները

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Հարազատի մահվանից հետո լուսանկարը նրա մասին մի հուշ է և ջերմ հիշողություններ է արթնացնում։ Դրա համար էլ տարօրինակ չէ, որ այն պահում ենք։

 

Բայց էզոթերիկան պնդում է, որ նման նկարները պետք է պահել հատուկ ձևով, որպեսզի մահացածների էներգետիկան չազդի ողջերի վրա։

 

Մահացածի նկարն այսպես թե այնպես կապված է մեռյալների աշխարհի հետ։ Երբ մարդը հեռանում է կյանքից, նկարը պահպանում  է նրա կապը ողջերի աշխարհի հետ։ Անհրաժեշտ է իմանալ մի քանի կանոն, թե ինչպես ճիշտ պահպանել հանգուցյալների նկարները։

 

Ոչ մի դեպքում մահացածի նկարը պատին մի կախեք ու հաճախ մի նայեք, քանի որ դա քամում է ողջ մարդու էներգիան և զրկում պաշտպանությունից, ինչը հանգեցնում է հոգեկան, հուզական և ֆիզիկական առողջության վատացմանը։

 

Հատկապես վտանգավոր են թաղման լուսանկարները։ Որոշ վայրերում ընդունված է գերեզմանում  լուսանկարներ անել, բայց դա շատ վատ սովորություն է․ նման նկարները ողջ մարդուն չեն թողնում մոռանալ ողբերգության մասին և հանգստանալ։ Ուստի եթե ունեք նման լուսանկարներ, անմիջապես ազատվեք դրանցից։

 

Մահացածների նկարները պահեք ողջերի նկարներից առանձին, սև փաթեթում կամ թղթապանակում։ Եթե լուսանկարում և՛ ողջեր և՛ մեռածներ կան, ավելի լավ է նկարը կտրեք, որպեսզի բացասական էներգիայի դեմն առնեք։

 

Ոչ մի վատ բան չկա, եթե նկարը դրված է ալբոմում, ու դուք երբեմն դիտում եք դրանք։ Կարևորը՝ շատ չտարվեք ․ավելի հաճախ նայելը կխաթարի հուզական վիճակը։

 

Կարծիք կա նաև, որ հանգուցյալների նկարներով թղթապանակը պետք է բացել միայն մեռելոցներին։

 

Հոգեբաններն էլ իրենց կարծիքն ունեն այս թեմայի մասին։ Նրանք ասում են, որ մենք վախենում ենք հանգուցյալների նկարները կախել, քանի որ դրանք մեզ հիշեցնում են կյանքի անցողիկության ու այն բանի մասին, որ մի օր էլ մենք ենք լքելու այս աշխարհը։

 

Հոգեբանները նաև խորհուրդ են տալիս անպայման ներել հանգուցյալներին։ Այդ դեպքում լուսանկարը ոչ թե վիշտ ու տխրություն կարթնացնի, այլ այդ մարդու հետ կապված հաճելի հուշեր։

 

Գաղտնիք չէ, որ ամեն մի լուսանկար էներգետիկա ունի, և դրանց պահպանմանը պետք է լրջորեն մոտենալ։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am