Մեկընդմիշտ մոռացեք կորացածության մասին։ Այս վարժությունից հետո թագավորական վեհակեցությունն երաշխավորված է

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Հիշո՞ւմ եք՝ ինչպես էին ձեզ մանուկ հասակում  նյարդայնացնում մեջքն ուղիղ պահելու մասին մեծերի դիտողությունները։ Որքան էլ ձանձրալի էին ծնողների՝ կռացած չնստելու այդ հորդորները, այժմ, թերևս, համոզվում եք, որ այդ դիտողությունները միանգամայն տեղին էին։

Որ կուզիկ լինելը գեղեցիկ չէ, հասկանում են բոլորը։ Սապատը, թևեր հիշեցնող թիակները, անկամորեն ներքև կախած գլուխը ոչ մեկին հմայիչ չեն դարձնում։ Բայց չգիտես ինչու՝ մարդիկ ծուլանում են մեջքն ուղիղ պահել, ուժ չկա․․․

Պատճառն այն է, որ մարդու առաջամասը ավելի լավ է զարգացած, քան՝ հետնամասը։

Մեջքի մկաններն անհրաժեշտ է ամրապնդել, մշտապես մարզել, այդ դեպքում ողնաշարի ծանրաբեռնվածությունը կնվազի, դուք ջութակի ձգված լարի պես միշտ ուղիղ կքայլեք։

 

Վարժություններ կուզիկության դեմ

Այս սովորական վարժությունը կօգնի մարզել մեջքի մկանները։ Դեմքով դեպի ներքև պառկեք հատակին։ Աստիճանաբար բարձրացրեք իրանի մի մասը այնքան բարձր, որքան հնարավոր է։

Ձեռքերը կարող եք պահել ազդրերին։ Մնացեք այն դիրքով, որը հնարավորինս շատ մկաններ գործի կգցի, և լարվածություն կզգաք։

Առաջին անգամվա համար 10 անգամ կրկնեք։ Եթե այդ վար-ությունները կատարեք ամեն օր՝ մշտապես ավելացնելով կրկնությունների քանակը, ձեր մեջքը շատ արագ կուղղվի։ Շուտով կմոռանաք  գոտկատեղի և պարանոցի ցավերի մասին։ Ձեր կեցվածքը վեհապանծ կդառա, իսկ ինքնազգացողությունը կլավանա։

Նկատի ունեցեք, որ մարմնի կորացածությունն ազդում է ներքին օրգանների վրա։ Մեջքի սխալ դիրքը ճնշում է կրծքավանդակը, տուժում են թոքերը, լյարդը, սիրտը։ Երբ մեջքն ուղիղ եք պահում, ձեզ առողջ եք զգում, գեղեցիկ և ինքնավստահ։

Լրացուցիչ շարժառիթ աղջիկների համար․ երբ մեջքը և ուսերն ուղիղ են, կուրծքը մեծ ու պիրկ է թվում։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am