Զգեստապահարանը լցված է անպետք մարզաշապիկներո՞վ․․․ Ժամանակն է դրան վերջ տալ Տատիկը հին մարզաշապիկներից անհավանական բաներ է սարքել․․․Փոքրիկ թոռնիկի ուրախությանը չափ չկա

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Նորերս որոշեցի ազատվել ծնողներիս տան զգեստապահարանների անպետք իրերից և կարգի բերել պատշգամբը։ Դրանից առաջ, իհարկե, թույլտվություն հարցրի դեն նետել այն ամենը, ինչ, իմ կարծիքով հնացել է ու բնակարանում անկարգություն է ստեղծում։

Երկսենյականոց բնակարանի տարածքը վերակազմավորելու համար բավական ժամանակ կորցրի։ Իսկ ավելորդ իրերն այնքան շատ էին, որ անհասկանալի էր՝ ինչպես էր այդ ամենը տեղավորվել սուղ քառակուսի մետրերում։

Մնացել էր վերջին քայլը՝ աղբից ազատվելը։ Բայց որքան մեծ եղավ զարմանքս, երբ ծնողներս սկսեցին վիճել «սովետի» ժամանակների յուրաքանչյուր ձայներիզի, գրքի ու մարզաշապիկի վերաբերյալ։ Մայրս համառորեն խնդրում էր ոչ մի բան էլ դեն չնետել ու երդվելով, որ մի բան կհնարի, որ աղբը գցելու փոխարեն ինչ-որ կերպ օգտագործել։

Հաջորդ կիրակի գնացի ծնողներիս տուն ու կարգին զարմացա։ Ձայներիզները վաճառել էին թերթում հայտարարություն տալով, գրքերը հանձնել էին հնագրավաճառներին, իսկ հին մարզաշապիկներից մայրիկը սքանչելի մանկական գորգիկ էր սարքել։ Ի դեպ,  հիմա վարպետության դաս կտամ դրա սարքելու վերաբերյալ։

 

Ինչ կարելի է սարքել մարզաշապիկից

 

Դրա համար ձեզ անհրաժեշտ կլինի

 

սոսնձի ատրճանակ,

մկրատ,

թել ու ասեղ,

(12 սմ տրամագծով) շրջանակի կաղապար,

տրիկոտաժային մարզաշապիկներ (կամ տրիկոտաժից ցանկացած այլ հագուստ),

ոչ գործվածքային նյութ(1,6 х 1,6 մ),

պորոլոն,

սինտեպոն,

մոմլաթ (1 х 1 մ),

բամբակե գործվածք (1 х 1 մ),

կայծակ-ճարմանդ (երկարությունը՝  1 մ)

 

Պատրաստման եղանակը

 

  1. Կաղապարի օգնությամբ հին գործվածքներից կլոր շրջանակներ կտրեք։ Շրջանակների քանակը պետք է նախապես հաշվարկել ըստ գորգիկի չափի։ Դրա համար պահանջվեց 30 միագույն մարզաշապիկ և վոդոլազկա
  2. 2. Ամեն մի շրջանակի եզրագիծը բլանդեք՝ եզրից 5 մմ ներս։
  3. 3. Ձևվածքի մեջ տեղավորեք լցուկը (պրոլոն կամ սինտեպոն)
  4. 4. Թելը հանելուց հետո փոքրիկ փափուկ գունդ կստանաք։ 1,6 տրամագծով գորգիկի համար նման մոտ 500 գնդիկներ կպահանջվի։

Քանակը թող ձեզ չվախեցնի․ գործն այնքան արագ է կատարվում, որ չեք նկատի՝ ինչպես վերջացրիք։ Որպես լցուկ կարելի է օգտագործել հին ծածկոց, ինչպես նաև անպետք բարձերից հանված հոլոֆայբեր (ռուս գիտնականների մտահղացած սինթետիկ, ոչ գործվածքային նյութ) կիրառել։

  1. 5. Ոչ գործվածքային հիմքի վրա սոսնձաատրճանկի միջոցով խիտ կպցրեք գնդիկները՝ շախմատային կարգով։ Հարկավոր է սկսել շրջանակի եզրից։ Հատակը սոսնձից պաշտպանելու համար ապագա գորգիկի տակ թերթ կամ ստվարաթուղթ փռեք։
  2. 6. Բոլոր գդիկները սոսնձելուց հետո պորոլոնից 1 մետր տրամագծով և 3-4 սմ հաստության փոքրիկ ներքնակ կարեք։ Պրոլոնը տեղադրեք մոմլաթի մեջ՝ խնամքով կարելով եզրերը։ Ներքնակի վրա կարելի է կայծակ-ճարմանդով գեղեցիկ պաստառ կարել։

Այս ամենի համար ամենահարմարը բամբակե գործվածքն է։ Նման գորգիկ կարելը հետաքրքիր, բայց քրտնաջան աշխատանք է։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am