Իսրայելական սննդակարգ

 

Հազիվ թե գտնվի մի աղջիկ, որը չուզենա անբասիր տեսք ունենալ։ Չէ՞ որ հաճելի է հայելում տեսնել սեփական գեղեցիկ արտացոլանքը՝ հնարավորություն ունենալով հագնել քեզ դուր եկող շորերը։

Ավելորդ քաշի խնդիրներն ամռանն ավելի են սրվում, երբ գալիս է լողազգեստ հագնելու և լողափ գնալու ժամանակը։ Ինչի ասես չեն դիմում աղջիկները և կանայք, որ նիհարեն։

Հաճախ նրանք պարզապես հրաժարվում են ուտելիքից։ Բայց դա չափազանց արտառոց եղանակ է նիհարելու համար։ Նման դեպքում օրգանիզմը բնականոն գործունեության համար այլևս չի ստանում անհրաժեշտ վիտամիններն ու միկրոտարրերը։ Իսկ դա իր հերթին բազմաթիվ առողջական խնդիրների պատճառ կարող է դառնալ։

Առողջությունը չվտանգելով հեշտ և արագ նիհարելու համար սննդաբանները տարիներ շարունակ մշակում են սննդակարգեր, որոնց հիմքում ճիշտ և հավասարակշռված սնվելն է։

Bestinfo.am-ը ուզում է ձեզ հաղորդակից դարձնել ամենաարդյունավետ սննդակարգերից մեկին, որը լայն ժողովրդականություն է վայելում Իսրայելում։

Մենք արդեն ձեզ պատմել ենք ձիթայուղի օգտակար հատկությունների մասին, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում նիհարել կարճ ժամանակահատվածում՝ առանց առողջությունը քայքայելու և կազմվածքը վնասելու։

Հենց դրա համար էլ իսրայելական սննդակարգի հիմնական կանոնն ազդարարում է․ «Ձիթայուղի մեկ ճաշի գդալը դատարկ ստամոքսին հրաշքներ կգործի ձեր կազմվածքում»։

Իսրայելական սննդակարգի ճաշացանկը

Նախաճաշից 15 րոպե առաջ խմեք 1 ճաշի գդալ ձիթայուղ։ Նախաճաշին անպայման կերեք մեկ բաժակ յուղազերծ կեֆիր կամ յոգուրտ։ Կարող եք բանջարեղենից աղցան, ինչպես նաև հնդկացորենի կամ վարսակաձավարի շիլա ուտել։ Նիհարեցմանն ուղղված նախաճաշին հարմար կլինի նաև յուղազերծ կաթնաշոռն ու առանց շաքարի կանաչ թեյը։

Լաչին ցանկալի է ուտել 200 գ սիրած մրգերից։

Ճաշին ոչ յուղալի բորշչ կամ բանջարեղենով ապուր եփեք։ Կարող եք նաև միս կամ ձուկ խաշել, շոգեխաշել կամ տապակել։ Եթե ջրալի ճաշը սովոր եք հացով ուտել, միայն սև հաց օգտագործեք։

Կեսօրին լավ կանեք միրգ ուտեք, միայն ի տարբերություն լանչի, ընտրեք ոչ քաղցրահամ մրգեր։

Ընթրիքին պատրաստեք մրգային աղցան թզով, սալորաչրով, ընկույզով, ինչպես նաև արմավով (խուրմա)  և ծիրանաչրով։ Աղցանի վրայից ջուր կամ թեյ խմեք։

Կարող եք մեկ բաժակ յոգուրտ կամ յուղազերծ կեֆիր ուտել։

Մաղթում ենք առողջություն և սլացիկ կազմվածք։

Եթե սկսեք սնվել այս սխեմայով, արդյունքը շատ շուտով կզգաք։ Կլավանա նաև ձեր ինքնազգացողությունը, և կաճի ինքնավստահությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am