Ինչ է պատմում սրտի գիծը ձեռքիդ ափին

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Սրտի գիծը կառավարում է կյանքի զգացմունքային ոլորտը։ Ըստ այդ գծի կարելի է դատել շրջապատի հետ մարդու փոխհարաբերության մասին։

Պարզելու համար՝ ինչ է ասում սրտի գիծը քո առօրյա և անձնական կյանքի մասին, պետք է ուշադիր զննեք աջ ձեռքի ափը։ Այդ գիծը, սովորաբար, սկսվում է բութ մատի և ցուցամատի միջև և ավարտվում ճկույթի տակ՝ ձեռքի ափի եզրին։ Այդպիսով գիծը հատում է ձեռքի ափը։

Նկարում սրտի գիծը ձեռքի ափին նշված է կարմիրով։

Եթե ցականում եք իմանալ ավելին, նայեք ձեր ձեռքի ափին ու կարդացեք այս տեղեկությունը։

 

Ի՞նչ է նշանակում սրտի գիծը

Եթե սրտի գիծն սկսվում է մատնեմատի տակից, ուրեմն կարելի է վստահաբար ասել, որ իսկական առաջնորդ եք։ Անչափ հավակնոտ եք, անկախ, խելացի և ի վիճակի եք արագ որոշումներ ընդունել։ Ձեռքի ափին նման գիծ ունեցողները նվազ զգայուն են, բավական սառը շրջապատի հանդեպ, բայց միևնույն ժամանակ բարձր են գնահատում ու սիրում իրենց ընտանիքը։

Եթե սրտի գիծը սկսվում է մատնեմատի և ցուցամատի մեջտեղից, դա վկայում է, որ դուք բարեսիրտ և հոգատար, միևնույն ժամանակ փոքր-ինչ զգուշավոր ու անվճառական մարդ եք։  Մարդիկ հոժարակամ ձեզ են վստահում սեփական գաղտնիքները։ Որոշումներ ընդունելիս հաճախ առաջնորդվում եք ողջամտությամբ։

Եթե սրտի գիծը սկսվում է ցուցամատի տակից, նշանակում է, որ դուք հեշտ խոցվող մարդ եք և չափազանց շատ պահանջներ եք դնում ուրիշների առաջ։ Միևնույն ժամանակ ընդունակ եք խորապես հասկանալ մերձավորներին և ապրումակցել նրանց։ Դուք սիրում եք ծրագրեր կազմել, որոնց մեծ մասը ձեզ հաջողվում է կյանքի կոչել։

Եթե սրտի գիծը սկսվում է ցուցամատի և բութ մատի մեջտեղից, ուրեմն համբերատար, հոգատար, փափկասիրտ և կենսուրախ մարդ եք։ Կարևորը ձեզ համար ամենուրեք և միշտ ներդաշնակ լինելն է։ Շատերը ձեզ երազող են համարում։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am