Մուտքը միայն աղջիկների համար. արդյունավետ միջոց արտառոց դեպքերում ամսեկանը կանգնեցնելու համար

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Կարելի՞ է դադարեցնել ամսականը։ Այս հարցը երևի թե տալիս է վերարտադրողական տարիքի ցանկացած կին։ Այդ օրերը քիչ տհաճ պահեր չեն պատճառում, և կուզեիք մի քիչ արագացնել կամ հակառակը հետաձգել դրանք։ Պարզվում է մրցումներից առաջ մարզուհիների օգտագործած մեթոդը  (հորմոնալ պրեպարատների օգտագործումը) սովորական աղջիկներին չի կարելի։ Առանց բժշկի հսկողության  դաշտանային ցիկլի ընդհատումը կարող է վնասել վերարտադրողական համակարգին։ Բայց գոյություն ունեն շատ փորձված ժողովրդական միջոցներ, որոնք կարող են արագացնել դաշտանի ընթացքը, ինչպես նաև նվազեցնել տհաճ զգացողությունները։

 

Ինչպես կանգնեցնել ամսեկանը

 

1․Եղինջ

Այս բույսը վաղուց ի վեր օգտագործում են արնահոսությունը կանգնեցնել;ու համար։ Եթե ձեզ անհանգստացնում են ամսեկաները, որոնք գլխացավանք են պատճառում, անհրաժեշտ է եղինջը որպես եփուկ կիրառել։ Ըմպելիքը հիանալի օգնում է նաև արգանդի արնահոսության ժամանակ։

2․Մեղր

Այս թանձր մթերքը նպաստում է դաշտանի վաղաժամ սկսմանը։ Խորհուրդ է տրվում մեղրն օգտագործել ցիկլը սկսվելուց մեկ շաբաթ առաջ։  Ամսեկանները մի քանի օր առաջ կսկսվեն։

3․Մաղադանոս

Մաղադանոսի ներգործությունը նման է մեղրի ներգործությանը։ Այս բույսի եփուկը ցանկալի է օգտագործել ցիկլը սկսվելուց մեկ շաբաթ առաջ։

4․Կիտրոն

С վիտամինի մեծ չափաքանակի ընդունման շնորհիվ կրիտիկական օրերը ժամանակից շուտ սկսվեն։ Սակայն նման եղանակի կիրառումը թույլ սեռի բոլոր ներկայացուցիչներին չէ, որ օգնում է, քանի որ կիտրոնահյութը հակացուցված է ստամոքսաաղիքային համակարգի խանգարումների դեպքում։

5․Ջրային պղպեղ

Այս բույսը պարունակում է գլիկոզիդներ (բուսական, հազվադեպ կենդանական ծագում ունեցող օրգանական միացություններ), որոնք դրական են անդրադառնում այան մակարդելիության վրա։ Դրա բաղադրության մեջ են մտնում նաև մանրէասպան հատկություն ունեցող դաբաղանյութեր և եթերայուղեր։

Բացառիկ բաղադրության շնորհիվ ջրային պղպեղը  կիրառվում է գինեկոլոիգիայում և կոսմետոլոգիայում։

Այս դեղամիջոցը ամսեկանների ժամանակ արդյունավետորեն նվազեցնում է ցավի զգացումները։ Օգտագործում են նաև դաշտանի հետաձգման համար։

Այդ արդյունավետ  դեղամիջոցը պատրաստելու համար անհրաժեշտ է չոր բույսի 1 ճաշի գդալը խառնել 250 մլ ջրում։ Խառնուրդը պետք է 10 րոպե դնել կրակի վրա, այնուհետև թողնել, որ հովանա։

Պատրաստի թուրմը անհրաժեշտ է եռացրած ջուր ավելացնել՝ նախնական ծավալը ստանալու համար։

Դեղամիջոցը հարկավոր է օգտագործել օրը երեք անգամ՝ մեկական ճաշի գդալով։ Ընդունեք կրիտիկական օրերը սկսվելուց 3-4 օր առաջ, այդ դեպքում դաշտանն էլ ուշ կսկսվի։

Շատ կարևոր է հասկանալ, որ դաշտանային ցիկլի խախտումը առանց բժշկի վերահսկողության կարող է վնասել օրգանիզմին։

Դրա համար էլ ցանկացած դեղամիջոց ընդունելուց առաջ պետք է  խորհրդակցել անձնական գինեկոլոգի հետ։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am