Ձեզ թվում է՝ մեղրը միայն կարագով հացին քսելու կամ տորթ թխելու համա՞ր է։ Կզարմանաք, երբ իմանաք այս հրաշալի բնամթերքի 10 անսովոր հատկությունների մասին։ Պարզվում է՝ մեղրի օգնությամբ կարելի է բուժել փոքրիկ վերքերն ու պզուկները, խոնավեցնել չոր մաշկը, կանխարգելել սրտանոթային հիվանդությունները, բուժել բորբոքված կոկորդը և շատ այլ բաներ։
Bestinfo.am-ը ներկայացնում է մեղրի կիրառման եղանակները
- 1. Փոքրիկ վերքերն ու այրվածքները կարելի է բուժել մեղրի օգնությամբ, քանի որ մեղրը վերացնում է վարակն ու մեղմում բորբոքումները։
- 2. Հնդկացորենի մեղրը հիանալիորեն պայքարում է հազի դեմ։ Քնելուց առաջ մեկ գդալ այդ քաղցր դեղամիջոցը դրեք բերանը և ամբողջ գիշեր հանգիստ կքնեք։
- 3. Ճիշտ է, մեղրի կալորիականությունը շատ բարձր է, բայց միևնույն ժամանակ աննկարագրելի քանակի օգտակար նյութեր է պարունակում, այդ թվում՝ երկաթ, մագնիում, կալիում, ցինկ, կալցիում և այլն։ Մեղրը ամենօրյա օրաբաժնում ավելացնելով՝ ավելի առողջ կլինեք։
- 4. Չոր մաշկի կամ մազերի թեփոտման դեպքում շատ օգտակար են մեղրի կիրառմամբ լոգանքները։ Դրա համար անհրաժեշտ է մեղրը լուծել գոլ ջրում ու քսել մաշկին, ապա միառժամանակ թողնել՝ այդպես մնա, այնուհետև լավ լվացեք գոլ ջրով։
- 5. Ամերիկացի գիտնականները վերջես հայտնաբերել են, որ մեղրը նպաստում է մարդու արյան սպիտակ գնդիկների մակարդակի իջեցմանը։ Օրը երկու ճաշի գդալ մեղր ուտելու դեպքում այդ ցուցանիշը կկայունանա։
- 6. Որպես դեմքի դիմակ մեղրը նույնպես անփոխարինելի է։ Վերացնում է պզուկները ավելի լավ, քան ցանացած դեղորայք, քանի որ օժտված է հակաբորբոքային և մանրէասպան հատկություններով։ Կարելի է մեղրով թրջված բամբակը դնել պզուկոտ հատվածին և թողնել ամբողջ գիշեր։
- 7. Դարչինով մեղրը նպաստում է խոլեստերինի մակարդակի նվազեցմանը, ամրապնդում հոդերն ու պայքարում սրտանոթային հիվանդությունների դեմ։
- 8. Մեղրը էներգիայի հիանալի բնական աղբյուր է։ Սպորտով զբաղվելու կամ ակտիվ կյանք վարելու դեպքում մեղրը օգնում է մարդուն մշտապես առույգ զգալ։
- 9. Պնդում են, որ մեղրը օգնում է հաղթահաել ծաղկափոշու հանդեպ ալերգիան։ Դժվար է պարզել՝ իրավացի են նման բան պնդողները, թե ոչ։ Բայց եթե ձեզ հետաքրքիր է, կարող եք փորձել։
- 10. Մեղրն օգնում է օրգանիզմին արագ գլուխ հանել ոգելիցի հետ կապված խնդիրներից։ Այնպես որ, եթե մտադիր եք նվազեցնել ալկոհոլի պարունակությունը արյան մեջ, գիտեք՝ ինչ պետք է անել։
Անհավատալի է՝ որքան առավելություններ ունի այս հրաշալի բնամթերքը։
Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am-ը