Երջանկությունը ծաղկեփնջում է։ Ինչո՞ւ է ընդունված նվիրել կենտ թվով ծաղիկներ, և ի՞նչ կպատահի՝ զույգ ծաղիկ նվիրելու դեպքում

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Տարբեր երկրներում տարբեր հավատալիքներ և նախանշաններ կան։ Հավատալիքներից մեկն էլ ծաղկեփնջում ծաղիկների քանակի հետ կապված նախապաշարմուքներն են, որոնցով տարբերվում են ԱՊՀ նախկին անդամ երկներն ու Եվրոպայի երկրները։

 

Քանի՞ ծաղիկ կարելի է նվիրել

Ոմանց կարծիքով կենտ թվով ծաղիկներ կարելի է միայն ողջերին նվիրել և ոչ մի դեպքում մարդուն երկու, չորս, վեց և առհասարակ, զույգ թվով ծաղիկներ չեն նվիրի՝ համարելով, որ զույգ թվով ծաղիկներ միայն գերեզմանատուն են տանում։

Ծաղիկների քանակի հետ կախված սնահավատությունը Ռուսիայում ի հայտ եկավ դեռևս հեթանոսական ժամանակներում։

Գուշակները, որոնք պատասխանատվություն էին կրում կրոնական ծեսերի պահպանման համար, զույգ թվերն ավարտուն, այսինքն մեռած էին համարում։ Հենց այդ ժամանակներից է մեզ հասել «Փորձանքը մենակ չի գալիս» ասացվածքը։

Կենտ թվերն, ընդհակառակը, խորհրդանշում էին կյանքը, զարգացումն ու բարգավաճումը։ Տարածված կարծիքի համաձայն, Ռուսիայում էլ այս հավատալիքը եկել է Ճապոնիայից։ «4» թվանշանը նշանակող ճապոնական հիերոգլիֆը շատ նման է այն հիերոգլիֆին, որը խորհրդանշում է «մահ» հիերոգլիֆը։

Նվերի համար նախատեսված ծաղկեփնջի պատրաստման արվեստում գոյություն ունեն շատ այլ, ավելի կարևոր կանոններ։ Օրինակ, թվերը կենտ կամ զույգ կարող են համարվել մինչև մեկ դյուժինը։ Մեկ դյուժինից հետո ծաղիկների թվաքանակում արդեն զույգ կամ կենտ հասկացություններ չկան։

Զույգ ծաղիկների վրա արգելք դնելու ավանդույթը գործում էր միայն նախկին ԱՊՀ տարածքում։ Աշխարհի մյուս երկրներում լայն պահանջարկ ունեն երկու, չորս, վեց և ութ ծաղիկներից բաղկացած ծաղկեփնջերը։

Կենտ ծաղիկներից բաղկացած ծաղկեփնջերը բացատրվում են հետևյալ կերպ․

1 ծաղիկը համարվում է ուշադրության նշան,

3 ծաղիկը խորհրդանշում է հարգանք,

5 ծաղկից բաղկացած ծաղկեփունջը մատնում է քո համակրանքը,

7 ծաղկից բաղկացած փունջը վկայում է անհուն սիրո մասին,

9 ծաղկից բաղկացած ծաղկեփունջը՝ խոնարհություն և անսահման հիացմունք,

11 ծաղկից բաղկացած ծաղկեփունջը խորհրդնշում է երկուսի համար մեկ սիրտ,

13 ծաղկից բաղկացած ծաղկեփունջը տեղին է նվիրել տարեդարձներին, կարևոր տարեթվերին և հոբելյաններին՝ իբրև հավերժական սիրո խորհրդանիշ։

 

Եվ վերջում մեկ խորհուրդ

Անհրամար վիճակում չհայտնվելու համար ընտրությունը կատարեք բազմաթիվ մանր ծաղիկներից բաղկացած մեծ ծաղկեփնջի օգտին։ Դրանք ոչ ոք չի փորձի հաշվել։ Ծայրահեղ դեպքում, եթե ծանոթ չեք ձեզ հյուրընկալող երկրի ավանդույթներին, ծաղիկներ նվիրեք թաղարի մեջ։ Մանավանդ, որ թաղարով հանդերձ մատուցված  ծաղիկները խորհրդանշում են երկարակեցություն և հուսալիություն։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am