Թեյ՝ ախորժակը զսպելու համար

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Եթե կյանքում գոնե մի անգամ հետևել եք սննդակարգի՝ նիհարելու նպատակով, ուրեմն հիանալի գիտեք, որ քաղցի զգացումը դժվար է զսպել։ Հատկապես դժվար է նրանց համար, ովքեր քնելուց առաջ կուշտ ուտում են և չեն կարող դատարկ ստամոքսով քնել։ Շատ կանայք նման դեպքերում  առաջնորդվում են «Ուզում ես ուտել՝ ջուր խմիր» սկզբունքով։

Ջուրն իրոք որոշ ժամանակով կշտացածության զգացում է առաջացնում, սակայն դա երկար չի տևում։ Նման դեպքերում դժվար է դիմանալն ու մի բան չծամելը։ Կազմվածքի գեղեցկությունն ու անթերիությունը պահպանելու համար օգտվեք մեր առաջարկած ըմպելիքից, որի բաղադրատոմսը կներկայացնենք ստորև, և որը կօգնի քաղցի զգացումից ազատվել երկար ժամանակով։ Այն միայն բնական ու օգտակար բաղադրամասերից է բաղկացած, ուստի կարող եք խմել ամեն անգամ, երբ չեք ցանկանա ուտել։

 

Թեյ «Ուտել չեմ ուզում»

 

Ձեզ անհրաժեշտ է

  • Կես լիտր ջուր
  • 1 թ․ գդ քերած կոճապղպեղ
  • 2 դափնետերև
  • Կես թեյի գդալ  չաման
  • Կես թեյի գդալ դարչին

 

Պատրաստումը

 

Կաթսան ջուր լցրեք, ավելացրեք կոճապղպեղը, դափնետերևը, չամանն ու դարչինը։ Եփեք 30 րոպե։

Կաթսան կրակից վերցրեք և մի պտղունց թեյի խոտ լցրեք։ Կափարիչով փակեք և թողեք թրմի 5 րոպե։

Երբ ըմպելիքը թրմի, կարող եք քամել և խմել։

Խորհուրդ ենք տալիս միանգամից մի լիտր սարքել․ այն իր հրաշալի հատկությունները չի կորցնի, եթե տաքացնեք։ Այսպիսով միանգամից կրկնակի բաղադրամասեր վերցրեք։

Կոճապղպեղը չչարաշեք, այլապես ըմպելիքը կծու կլինի։

Եթե ուզում եք, որ ավելի խիտ լինի, թեյի խոտը մի փոքր շատ գցեք, բայց այնքան չէ, որ թնդանա։

Ամեն անգամ քաղցի զգացողությունը վերացնելու համար կարող եք ըմպել այս թեյը։ Ոչ մի սահմանափակում չկա։ Փորձեք և կզգաք՝ նիհարելը որքան է հեշտացել։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am