Աղջնակը, կարծես թե, քայլում էր մոր ձեռքը բռնած։ Սակայն երեխան անսպասելիորեն արտասանեց բառեր, որոնք փրկեցին նրա կյանքը

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Այդ զույգին հանդիպած ցանկացած մեկը կմտածեր, որ նրանք մայր ու աղջիկ են։ Բայց հանկարծ փոքրիկ աղջիկը աղեկտուր ճիչ արձակեց, որից անցորդները քարացան․ «Մի թողեք՝ ինձ փախցնի։ Սա իմ մայրիկը չի։ Ես նրան չեմ ճանաչում»։

Ադրիանը շուռ եկավ ու նոր միայն տեսավ, որ  կինն ուժով քարշ է տալիս 8-ամյա աղջնակին։ Առանց վայրկյան  իսկ կորցնելու՝ Ադրիանը նետվեց դեպի երեխան ու նրան սեղմեց կրծքին։

Կինը Յանգից թիկնեղ էր ու ֆիզիկապես ուժեղ։ Նա մտածեց, որ իրեն կարող են բռնել, դրա համար էլ նետվեց Ադրիանի վրա, բայց վերջինս անհողդողդ էր ու աղջնակին իր կրծքին ուժեղ սեղմած պահեց այնքան ժամանակ, մինչև  երեխային առևագել փորձողը ընկրկեց ու սկսեց դիմել փախուստի։

Բարեբախտի բերմամբ, ոստիկանությունն արագ պարզեց հանցանքի պահին բռնված կնոջ ինքնությունը․ Մարիա Ռամիրեսը վաղուց հետախուզման մեջ էր։ Նրա դեմ հարուցվեց երեխայի առևանգման մեղադրանք։

Հիմա Ադրիանին հերոսուհի են անվանում։ Քաղխորհրդի պատգամավոր О’ Ֆարելն էլ Ադրիանի պատվին հրապարակավ ելույթ ունեցավ համաքաղաքացիների առաջ․ «Երբեմն ոչ մեկս չենք նկատում մեր կողքին ապրող հերոսին։ Եթե Ադրիան Յանգն այդքան ուշադիր ու զգոն չլիներ, չունենար այսքան փորձառություն և ամենակարևոր հատկանիշը՝ երեխաների հանդեպ բարեխնամություն, անհնար կլիներ կանխել փոքրիկի առևանգումը և բռնել հանցագործի ձեռքը»։

Շերոնը՝ երեխայի մայրը, որ բավական հուզված էր, մի կերպ կարողացավ բառեր գտնել, որ Ադրիանին իր երախտագիտությունը հայտնի նրա խիզախության ու բարության համար․«Եթե Ադրիանը այդ պահին օգնության չհասներ, չգիտեմ էլ՝ աղջիկս հիմա որտեղ կլիներ»։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am