Բաղադրիչներ
- ալյուր — 250 գր
- շաքարավազ — 350 գր
- կոկոսի քերուկ — 160 գր
- փխրեցուցիչ — 20 գր
- վանիլին — 1 պտղունց
- կաթ — 250 մլ
- կակաո — 30 գր
- շաքարի փոշի — 2 ճ/գդ
Պատրաստման եղանակ
- Ամանի մեջ խառնում ենք ալյուրը, շաքարավազն ու կոկոսի քերուկը, ավելացնում ենք փխրեցուցիչն ու վանիլինը, այնուհետև կաթը և լավ խառնում ենք:
- 23 x 30 սմ տրամագծով ձևամանի մեջ լցնում ենք խմորի կեսն ու տարածում ենք:
- Մնացած խմորի մեջ կակաո ենք լցնում, լավ խառնում և անկանոն շարժումներով լցնում ենք խմորի վրա: Պիրոգը թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 35-40 րոպե:
- Պատրաստի պիրոգը հովացնում ենք և վրան շաքարի փոշի ու կոկոսի քերուկ ցանում:
- Ըստ ճաշակի կտրում ենք և մատուցում:
Աղբյուր՝ Cooks.am