Ինչպես մեկ շաբաթում ազատվել 10 կգ ավելորդ քաշից. բժիշկների մշակած արդյունավետ դիետան

Ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար սննդաբանները ստեղծել են բազում դիետաներ ու համակարգեր, սակայն դրանցից ոչ բոլորն են թույլ տալիս կարճ ժամանակահատվածում հասնել ցանկալի արդյունքին:

 

Առհասարակ ավելորդ քաշից ազատվելը կարող է շատ բարդ թվալ, սակայն իրականում կան շատ արդյունավետ մեթոդներ, որոնց շնորհիվ կարելի է ձեռք բերել գեղեցիկ, ձիգ ու սլացիկ կազմվածք:

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ մեթոդներից մեկը, որը մշակել են բժիշկները: Այն նախատեսված է մեկ շաբաթվա համար և թույլ է տալիս ազատվել մինչև 10 կգ ավելորդ քաշից: Այս սննդակարգի համաձայն բեռնաթափման օրեր կարելի է կազմակերպել ամեն ամիս: Բոլոր ցուցումներին հետևելու դեպքում կարելի է առաջին շաբաթվա ընթացքում ազատվել 10 կգ ավելորդ քաշից, սակայն այնուհետև որոշ ժամանակ անց սննդակարգը կրկնելու դեպքում արդեն հնարավոր կլինի ազատվել առավելագույնը 3-4 կգ-ից:

 

Ինչպես մեկ շաբաթում ազատվել 10 կգ ավելորդ քաշից

 

1-ին օրը. հարկավոր է 1 շիշ հանքային ջուրը բաժանել 6 կամ 4 մասի և խմել օրվա ընթացքում:

 

2-րդ օրը. օրվա ընթացքում անհրաժեշտ է խմել 0.8 լիտր կաթ, իսկ ժամը 20-21:00-ին ուտել մեկ խնձոր:

 

3-րդ օրը. օրվա ընթացքում պետք է խմել 1 շիշ հանքային ջուր:

 

4-րդ օրը. սա բանջարեղենային օրն է, ուստի հարկավոր է մեկլիտրանոց տարրայի մեջ պատևաստել բանջարեղենային աղցան, բաժանել այն 3 մասի և ուտել օրվա ընթացքում: Կարելի է նաև օրվա ընթացքում խմել 2 բաժակ ջուր կամ 2 բաժակ ոչ քաղցր թեյ: Աղցանը պատրաստելու համար հարկավոր է կաղամբ, գազար, կանաչեղեն և 1 ճ.գ. որևէ բուսական յուղ:

 

5-րդ օրը. օրվա ընթացքում պետք է խմել 0.8 լիտր կաթ:

 

6-րդ օրը. նախաճաշին ուտել խաշած ձու և խմել կես բաժակ թեյ: Ժամը 11:00-ին խմել մի բաժակ բանջարեղենային արգանակ: Ճաշին ուտել 100 գրամ տավարի միս և 100 գրամ պահածոյացված կանաչ ոլոռ, իսկ հետճաշիկին, ընթրիքին և ժամը 21:00-ին՝ մեկական խնձոր:

 

7-րդ օրը. օրվա ընթացքում հարկավոր է ուտել 100 գրամ կաթնաշոռ, 2 բաժակ կաթ կամ 1 շիշ կեֆիր, իսկ երեկոյան խմել 1 բաժակ թեյ՝ առանց շաքարավազի:

 

Նյութի աղբյուրը՝ Tert.am Medicine