Կինն ինքնաթիռում պատահաբար նկատեց տղամարդու նամակագրությունը. Նա հասկացավ, որ պետք է անհապաղ գործել

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Տարրական դասարանների ուսուցչուհին ինքնաթիռով Սիեթլից Սան Խոսե էր թռչում, երբ նկատեց, որ կողքին նստած տղամարդը լարված նամակագրություն է վարում հեռախոսով։ Նա մի հայացք գցեց գրածի բովանդակությանն ու անմիջապես հասկացավ, որ պետք է մի բան անել՝ 2 փոքրիկ աղջկա կյանքը փրկելու համար։

 

Խոշոր տառաչափի շնորհիվ  նա կարողացավ տեսնել, որ տղամարդն ինչ-որ մեկի հետ քննարկում  է փոքրիկ երեխաներին բռնաբարելու հարցը։ Ուսուչուհին, իմանալով, որ պիտի ինչ-որ բան ձեռնարկի, փորձեց հեռախոսի էկրանն այնպես լուսանկարել, որ տղամարդը չնկատի։ Հենց որ ինքնաթիռը վայրէջք կատարեց, կինն արագ մոտեցավ ոստիկանին, որ պատմի տեսածն ու ներկայացնի իր հավաքած ապացույցները։ Սան Խոսեի ոստիկանությունը, ինչպես նաև ՀՖԲ-ի գործակալները ձերբակալեցին ինքնաթիռի 56-ամյա ուղևորին՝ Մայքլ Քելլերին։ Նրանք Քելլերի հեռախոսով պարզեցին՝ ում հետ էր նա նամակներ փոխանակում։

Պարզվեց՝ նրա հանցակիցը 50-ամյա Գեյլ Բերնվորթն է։ Այդ կինը օգտագործել է 5 և 7 տարեկան աղջնակներին՝ Քելլերի սեռական պահանջները բավարարելու համար։ Բերնվորթը երեխաների դայակն էր, ուստի հեշտորեն  նրանց մոտ մուտք է ունեցել։ Քելլերն ու Բերնվորթն այժմ բանտում են։ Իսկ ուսուցչուհին ցանկացել է անհայտ մնալ  ու իրեն հերոս չի համարում, պարզապես չի կարողացել անտարբեր մնալ նման չարիքի հանդեպ։ Իր խիզախ գործողություններով նրան հաջողվել է երկու փոքրիկ աղջիկներին փրկել սոսկալի տանջանքներից։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am