Ո՞ր ծորակով ջուրն ավելի արագ կհոսի․․․Պատասխանը կպատմի ձեր ինտելեկտի մակարդակի մասին

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

IQ եզրույթը 19-րդ դարում ներմուծել է ֆրանսիացի հոգեբան Ալֆրեդ Բինեն։ Նրա նպատակը մարդու մտավոր զարգացան սահմանները որոշելն  ու բնակչության մեծ մասին դասակարգելն էր՝  սահմանված պարամետրերին համապատասխան։ Եթե կարդացել  եք Օլդոս Հաքսլիի «Օ, սքանչելի նոր աշխարհ» վեպը, ուրեմն կիմանաք, որ այդ ժամանակ սույն գաղափարը մեծ ժողովրդականություն էր վայելում։ 

Բինեի սանդղակի համաձայն, մարդկանց մեծամասնության IQ-ն 85-114-ի սահմաններում է տատանվում։ Եթե մարդու ցուցանիշը դրանից ցածր է, հնարավոր է՝ նա արագ չի ըմբռնում։ Առավել բարձր ցուցանիշները վկայում են ճկուն մտածողության մասին։

Հանճարները հավաքում են 130-ից բարձր IQ։

Bestinfo.am-ի ներկայացրած թեստը, որը պիտի անցնեք հիմա, թույլ կտա չափել ձեր ինտելեկտի մակարդակը։ Ուշադիր նայեք ու մտածեք՝ ո՞ր ծորակով ջուրն ավելի արագ կհոսի։

 

Եթե ընտրել եք 1-ին ծորակը

Ըստ երևույթին, դուք ամենախելացին չեք աշխարհում, բայց ձեր ինտելեկտն ընդունակ է դուրս գալու մինջին վիճակագրական մարդու մտածողության շրջանակներից։ Հաճախ յուրօրինակ լուծումներ եք գտնում ու դրանց հաղորդակից չեք դարձնում շրջապատին՝ ծաղրի ենթարկվելուց խուսափելու համար։ Փորձեք ու կտեսնեք՝ ինչպես են ձեր գլխում ավելի ու ավելի համալիր գաղափարներ ծագում։

 

Եթե ընտրել եք 2-րդ ծորակը

Դուք աչքի չեք ընկնում մտավոր զարգացման բարձր մակարդակով, փոխարենը գիտեք՝ ինչպես շրջապատի ինտելեկտն ուղղել անհրաժեշտ հունի մեջ։ Ձեր  շուրջը և ամենուրեք հնարավորություններ եք տեսնում ձեզ համար ու պատրաստ եք հաղթահարել բոլոր այն խոչընդոտները, որոնք կնպաստեն ուրիշների մտավոր ընդունակությունները որպես սեփականն օգտագործելու։

 

Եթե ընտրել եք 3-րդ ծորակը

Ակնառու է, որ չափազանց ինքնատիպ մտածողություն ունեք։ Ամենայն հավանականությամբ, շրջապատի մարդիկ ձեր հանդեպ առանձնապես հարգանք չեն տածում, որովհետև ի վիճակի չեն հետևելու ձեր ուրույն մտածողությանն ու մտքերի հորձանուտին։ Այդուհանդերձ, եթե ձեր նպատակներն ու ռազմավարությունն ավելի ուշադիր հասցնեք մյուսներին, ինտելեկտի աճն ու արդյունավետությունը  շուտով իրենց զգալ կտան։

 

Եթե ընտրել եք 4-րդ ծորակը

Ըստ էության, դուք հանճար եք։ Մնում է միայն համապատասխան մարդկանց ու տվյալներ գտնել։ Ձեր տաղանդը մանրուքների վրա ծախսելու փոխարեն կենտրոնացեք ու ստիպեք, որ ձեր ուղեղն իսկապես արժեքավոր բաների ուղղությամբ աշխատի՝ իր ամբողջ ներուժը բացահայտելու համար։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am