Երբեք չեք կռահի՝ սա ինչ է․․․ Ոչ, ոչ, սա ձեր մտածածը չի

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Ովքեր եղել են Կորեայի ձկնային շուկաներում, հաստատ ուշադրություն դարձրած կլինեն ցուցափեղկերի այս արարածներին։

Հակառակ այն բանի, որ դրանց արտաքին տեսքը ոչ այնքան պարկեշտ ասոցիացիաներ է առաջացնում, կորեացիները դրանք հաճույքով օգտագործում են  սննդի մեջ։ Մինչդեռ զբոսաշրջիկները պաշտում են լուսանկարել այս չտեսնված-չլսված արասովոր նրբախորտիկը, իսկ հետո լուսանկարները ցույց տալ իրենց  ծանոթներին՝ հարցնելով, թե սա ինչ է։

Ահա մենք էլ որոշեցինք հետաքրքվել այս տարօրինակ էակներով և ավելի շատ բան իմանալ դրանց մասին։

Ոմանք այս առեղծվածային արարածներին ծովավարունգ են անվանում։ Իրականում, սա օղակավոր որդերի տեսակին և սակավախոզանների դասին պատկանող ուրեխիս որդն է։ Կորեացիներն իրենց հերթին դրանց անվանում են «կեբուլ»  կամ «գեբուլ»։ Հակառակ տհաճ տեսքին, այս նրբախորտիկը լայն ժողովրդականություն է վայելում ոչ միայն Կորեայում, այլև Չինաստանում և Ճապոնիայում։ Որոշ աղբյուրների համաձայն, Սախալինի և Պրիմորիեի բնակիչները ոչ հեռավոր անցյալում սննդի մեջ օգտագործում էին այս որդերը։ Չեք հավատա, բայց ուրեխիսները սովորաբար հում-հում են ուտում։

Դրանից առաջ հեռացնում են ծակող ցցամազիկները, որոնք աճում են ուրեխիսի իրանի երկու կողմերից, և մեջից հանում որդի ներքին օրգանները։ Մնացած մկանային պարկիկը լվանում են լորձից ու մանր կտորների բաժանում։ Ուտեստը պատրաստում են քնջութի յուղով, աղ արած կամ թանձրահյութով։

Ահա թե ինչ է գրել զբոսաշրջիկ կանանցից մեկը․ «Ողջ-ողջ ուրեխիսը ախորժելի նրբերշիկի էր նման, իսկ տապաելուց հետո ասես փորոտիքը հանած ճիճու լինի՝ վարդագույն ու լպրծուն՝ լեզուն քեզ օրինակ։ Այնինչ համը անսպասելիորեն հաճելի էր։ Ուրեխիսի խրթխրթան մսից ծովի թարմություն էր բուրում։ Որքան էլ զարմանալի է, բայց որդը բավական համեղ էր ու ոչ մի զզվանք չառաջացրեց՝ հակառակ այն բանի, որ նրա որոշ մասերը շարունակում էին գալարվել ափսեի մեջ»։

Ուրեխիսն օգտագործում են նաև չորացրած կամ եփած վիճակում։ Չինացները նախընտրում են որդերը տապակել ու մատուցել բանջարեղենի ճաշալրացով, իսկ փոշին՝ որպես համեմունք։ Բացի դրանից, ուրեխիս որդերին  կիրառում են չինական ավանդական բժշկության մեջ։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am