Մազաթափության դեմ դիմակներ, որոնք հեշտությամբ կարելի է պատրաստել տնային պայմաններում

Մազաթափության դեմ դիմակներ, որոնք հեշտությամբ կարելի է պատրաստել տնային պայմաններում:
Խնա և կեֆիր
Անգույն խնան լուծում ենք սովորական կեֆիրի մեջ: Ստացված հեղուկը քսում ենք գլխամաշկին և տարածում մազերի վրա: Փաթաթում ենք սրբիչով և թողնում 30 րոպե:
Սոխասխտորային դիմակ
Խառնում ենք 2ճ. գդալ քերած սխտորը և նույնքան քերած սոխը: Մազերը լվանալուց մեկ ժամ առաջ քսում եք: Այնուհետև լվանում ենք մազերը շամպունով և վերջում երիցուկի թուրմով ցայում
Օղիով և ձվով դիմակ
2 դեղնուց խառնում ենք 2 թ. գդալ օղու հետ: Քսում ենք գլխամաշկին, փաթաթում սրբիչով և թողնում 30-40 րոպե: Լավ լվանում ենք գլուխը և երիցուկի թուրմով ցայում:
Մեղրով և ձվով դիմակ
2 դեղնուց խառնում ենք 2 ճ. գդալ մեղրի հետ: Այս դիմակը լավ քսում ենք գլխամաշկին և մազերին: Թողնում ենք մի քանի ժամով և լվանում:
Գազարով և թթվասերով դիմակ
Քերած գազարը խառնում ենք թթվասերի հետ և քսում մազերին: Թողեք 30-40 րոպե: Դիմակը դրեք շաբաթական 1 անգամ:
Աղով դիմակ
Չլվացած մազերին և գլխամաշկին աղ քսեք, փակեք տոպրակով և թողեք 30-40 րոպե: Լվացեք շամպունով:
Սոխով դիմակ
Սոխի հյութը կամ քերած սոխը հենց այդպես քսեք գլխամաշկին: Թողեք 30 րոպե և լվացեք գլուխը:
Ալոե և մեղր
3ճ գդալ ալոեի հյութին ավելացրեք 1 դեղնուց և 1 ճ. գդալ մեղր: Քսեք գլխամաշկին և մազերին: Թողնում ենք 20 րոպե և լվանում:

 

Աղբյուր՝ ArmDay.am