Ամբողջ կյանքում նրան ծաղրել են ավելորդ քաշի համար, որի պատճառը առողջական խնդիրներն էին․․․ Ահա թե ինչպես նա բոլորին տեղը դրեց

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Այս 13-ամյա աղջիկը կատարեց իր կյանքի ամենակարևոր բանը։ Նույնիսկ կարելի է ասել՝ 2 կարևոր բան։ Նա ոչ միայն  իրեն վիրավորողներին հասկացրեց, որ նրանց չի հաջողվի իրեն ստորացնել, այլև արեց մի բան, որը վաղուց էր մտադրվել։ Փերիս Հարվին խիզախեց և ծովափ գնաց լողազգեստով։

Փերիսը մանկուց տառապում է նյութափոխանակության խանգարումից․ նա շատ արագ գիրանում է և մեծ դժվարությամբ նվազեցնում քաշը։ Բացի դրանից, աղջիկը դեռ շատ փոքրուց դիսպլազիա ունի․ նրա ձախ ոտքն աջից 1,5 սմ-ով կարճ է։ Դրա պատճառով հասակակիցները նրան չաղ էին անվանում և ծաղրում՝ ասելով, որ նա պինգվինի պես է քայլում։

Փերիսը լսում էր այդ բոլոր բնորոշումներն ու կամաց-կամաց սկսեց հավատալ, որ ինքն այդպիսին է։ Օրեցօր նրա ինքնավստահությունը նվազում էր։ Աղջիկն անգամ ամենաանվտանգ բաներն ուտելիս փքվում էր։

Բայց մի գեղեցիկ օր Փերիսը հասկացավ, որ ինքն այլևս չպետք է արդարանա։ Հանգստյան մի օր նա ծովափ գնաց լողազգեստով։ Բացի դրանից, նա լուսանկարվեց ու լուսանկարները տեղադրեց համացանցում։

Ոմանք ոգևորված էին աղջկա արարքով։

«Դու հիասքանչ ես։ Դու ինձ ոգեշնչեցիր ինձ, ու հիմա ես կարող եմ փողոց դուրս գալ շորտով, ինչն առաջ երբեք չեմ արել»։

«Ողջույն, ես ուղղակի ուզում էի, որ իմանաս․ դու ինձ ոգեշնչեցիր, որ ամռան համար լողազգեստ առնեմ։ Շնորհակալություն ինքնավստահությանդ ու գեղեցկությանդ համար»։

Ոմանք էլ բացասաբար արձագանքեցին․

«Աստված իմ, սա նողկալի է»։

«Ոմանք ասում են, թե նա գեղեցիկ է ու համարձակ; Չէ, նա ճարպակալած է ու հիվանդ։Դա նրա առողջությանը լրջորեն կվնասի։ Բաց չէ, շարունակեք, նրան գովեք ավելորդ քաշի համար»։

Ինչ-որ մեկն առհասարակ բանավեճի մեջ մտավ նրանց հետ, ովքեր բացասաբար էին արտահայտվում․ «Նրանք, ովքեր լողազգեստով լողափ են գնում որպես սովորական մարդիկ, ճարպակալումը քարոզելու միտք չունեն։ Ուղղակի բավականություն են ստանում կյանքի պարզ բաներից։ Այստեղ բացասաբար արտահայտվելով, դուք վիրավորում եք աղջկան և թույլ եք տալիս, որ ուրիշներն էլ դա անեն։ Հալածանքն ավելի արագ մահվան կհասցնի, քան առողջական խնդիրները։ Երբեք չեմ հասկանում մարդկանց, որոնք սոցցանցերում թույն են շաղ տալիս մարդկանց հասցեին, որոնք չեն համապատասխանում ընդունված նորմերին։ Ձեզ համար ի՞նչ  նշանակություն ունի անծանոթի քաշը»։

Փերիսն ինքը որոշել է կենտրոնանալ դրական մեկնաբանությունների վրա, քանզի ատելությունն առ ոչինչ է սիրո համեմատ։ «Մենք քեզ չենք ճանաչում, բայց դու սքանչելի ես։ Քո մարմինը տաճար է։ Ու երբեք չպետք է ամաչես դրանից»։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am