Մեղրով դիմակներ, որոնց շնորհիվ կուրծքը կդառնա ավելի ձիգ ու գրավիչ

Մեղրն անչափ օգտակար ու առողջարար մթերք է, որն օգտագործվում է ոչ միայն խոհանոցում ու բժշկության մեջ, այլ նաև կոսմետոլոգիայում:

 

Այն բազմաթիվ դիմակների հիմնական բաղադրիչն է, քանի որ իր բուժիչ հատկությունների շնորհիվ օգնում է ազատվել բազում խնդիրներից (ցելյուլիտ, բշտիկներ, թեփ, կնճիռներ, մաշկի չորություն և այլն):

 

Սակայն մեղրն օժտված է ևս մի յուրահատուկ հատկությամբ: Այն օգնում է ձգել կուրծքը՝ դարձնելով ավելի առաձգական, հարթ ու ձիգ: Մեղրով դիմակները բարելավում են արյան շրջանառությունը, մաքրում են օրգանիզմը շլակներից, ինչպես նաև հիանալի սնուցում ու խոնավեցնում են մաշկը:

 

Մեղրով դիմակներ կրծքի համար

 

Մեղրով ու կավով դիմակ՝ կուրծքն ավելի ձիգ դարձնելու համար

 

3 ճ.գ. մեղրին ավելացնել 3 ճ.գ. կավ, լավ խառնել, այնուհետև ստացված խառնուրդը քսել կտորին և դնել կրծքին: Թողնել դիմակը 2 րոպե, այնուհետև լվանալ գոլ ջրով: Այս դիմակը հիանալի սնուցում է կրծքի մաշկը և դարձնում է այն ավելի ձիգ ու առաձգական:

 

Մեղրով ու վարսակով դիմակ

 

1 ճ.գ. վարսակը մանրացնել սրճաղացով, ավելացնել 2 ձվի դեղնուց, 2 թ.գ. մեղր ու 1 թ.գ. սերուցք, այնուհետև լավ խառնել: Ստացված զանգվածը նուրբ շարժումներով քսել մաշկին, մանրակրկիտ կերպով մերսել մաշկը, թողնել 10 րոպե, այնուհետև լվանալ գոլ ջրով: Այս դիմակը սնուցում ու խոնավեցնում է մաշկը և դարձնում է կուրքն ավելի ձիգ ու գրավիչ:

 

Մեղրով երիտասարդացնող ոգեթուրմ

 

1 բաժակ գազարի հյութին խառնել նույնքան ճակնդեղի հյութ և նույնքան սև բողկի հյութ, այնուհետև ստացված խառնուրդին ավելացնել 1 բաժակ մեղր և 1 լիտր օղի:

 

Պատրաստի խառնուրդը լցնել ապակյա տարրայի մեջ, փակել կափարիչը և 2 շաբաթ թրմել մութ տեղում: Մեղրով ոգեթուրմը հարկավոր է ընդունել օրական 3 անգամ (ուտելուց առաջ) 1 ճ.գ.:

 

4 ճ.գ. ոգեթուրմին ավելացնել 2 ճ.գ. եռացրած ջուր և ստացված լոսյոնով շփել կրծքի և դեկոլտեի հատվածի մաշկը: Մեկ ամիս շարունակ այս ոգեթուրմն օգտագործելու դեպքում մաշկը կդառնա ավելի ձիգ ու երիտասարդ:

 

Բանանով ու մեղրով դիմակ

 

1 բանանը լավ մանրացնել և խառնել 1 ճ.գ. մեղրին: Պատրաստի խառնուրդը քսել կրծքի մաշկին և թողնել 15-20 րոպե:

 

Կաթով ու մեղրով դիմակ

 

2 ճ.գ. կաթն ու 1 ճ.գ. մեղրը խառնել, այնուհետև ստացված զանգվածը մանրակրկիտ կերպով ու շատ ուշադիր քսել մաշկին և մի փոքր շփել: Թողնել դիմակը 15 րոպե, այնուհետև լվանալ:

 

Մեղրով սնուցող դիմակ

 

1 ճ.գ. փափուկ կարագին խառնել 1 թ.գ. մեղր ու 1 ճ.գ. մանր քերիչով մանրացրած խնձոր: Պատրաստի խառնուրդը քսել կրծքի մաշկին, թողնել 15-20 րոպե, այնուհետև լվանալ:

 

 

Աղբյուր՝ Tert.am Medicine