Ինչ առաջինը տեսաք այս նկարում, բացահայտում է՝ ինչպես եք սովորաբար սիրում․․․

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Այս թեստը սիրո մասին է։ Թեստ կյանքի ընկեր  փնտրելու և ընտրելու մասին։ Թե ինչպես ենք մեր սիրո կողիքն մեզ դրսևորում։ Թեստը կոչված է մեր մասին ավելի լավ պատկերացումներ կազմելու և նախապես շտլելու այն սխալները, որոնք արգելք են դառնում անձնական երջանության հասնելու ճանապարհին։

Եվ այսպես, ի՞նչ տեսաք առաջինը։ Կատունե՞ր, թե՞ շուն։

 

Շուն

Ընտանեկան հարաբերություններում ամենից շատ  գնահատում եք հավատարմությունն ու գգվանքը։ Դուք ձեզ լավ եք զգում, երբ ձեր սիրելի մարդն է իրեն լավ զգում։ Հակառակ այն բանին, որ կյանքում առնչվել եք դավաճանությանը, այդուհանդերձ դեռ շարունակում եք հավատալ ճշմարիտ սիրուն։

Եվ ճիշտ էլ անում եք։ Լավ գիտեք, որ զգացմունքները հենց այնպես չեն ծնվում, դրանք աշխատանքի արդյունք են, ուստի պատրաստ եք ջանք չխնայել։ Եվ նման հոգեվիճակին անհնար է չարձագանքել։

Միայն թե մի վազեք շոգեքարշի առջևից  ու մի շտապեցրեք իրադարձությունները․ մի բան, որ ձեզ շատ հատկանշական է։ Ամեն ինչ իր հունով է ընթանում․ փորձելով արագացնել, հաճախ զրկում ենք մեզ սքանչելի ու թանկագին ակնթարթներից։

Կատուներ

Դուք մի մարդ եք, որը սիրո մեջ հարմարավետություն ու հոգսեր է փնտրում։ Որպեսզի մարդուն մտերիմ,  սիրելի ու հարազատ անվանեք, պիտի հոգեպես ու ֆիզիկապես լավ զգաք նրա կողքին։

Թույլ չեք տա, որ առաջին պատահածը ձեզ մերձենալու փորձ անգամ անի։ Ավելի շուտ կսկսեք ուշադիր ու անաչառ կերպով ուսումնասիրել այնքան ժամանակ, մինչև հասկանաք, որ նրան կարելի է վստահել  և հենց այդպիսի մարդու կուզեիք ձեր կողքին տեսնել։

Միակ բանը, որ կարող ենք ձեզ խորհուրդ տալ՝ պահանջները չխստացնելն է։ Հիշեք, որ բոլորս էլ ոչ կատարյալ մարդիկ ենք, և որպեսզի մարդն իրոք բացահայտի իրեն, պիտի ջերմացնենք նրան մեր սրտով։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am