Մազերի աճը խթանող հրաշք միջոց

Առողջ և կենսունակ մազեր ունենալը յուրաքանչյուր կնոջ ցանկությունն է։ Շուկայում առկա բազմաթիվ միջոցներ խոստանում են արագ սնուցել մաշկն ու մազերը և խթանել մազերի աճը։ Այս միջոցները և թանկ են, և, շատ դեպքերում, անարդյունավետ։

Ներկայացվելիք այս բնական միջոցը կօգնի ունենալ գեղեցիկ ու առողջ մազեր՝ առանց մեծ գումարներ ծախսելու։
Բաղադրատոմսր պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝

• Կես բանան
• 1 ձվի դեղնուց
• 1 ճաշի գդալ օրգանական մեղր
• Կես բաժակ գարեջուր։

Պատրաստման եղանակը

Բոլոր բաղադրիչները խառնել, որպեսզի ստացվի համասեռ խառնուրդ։
Խառնուրդը քսել գլխամաշկին և պահել մի քանի ժամ, որի ընթացքում կզգաք, թե ինչպես է տաքանում գլուխը, ինչը նշանակում է, որ բաղադրիչները ներծծվում են գլխամաշի մեջ։ Լվանալ գլուխը սովորական ձևով։
Լավագույն արդյունքների համար կատարել այս պրոցեդուրան շաբաթը 1 անգամ։

Աղբյուր՝ ArmDay.am