Տունը կատարյալ ձևով կարգի բերելու 9 խորհուրդ․․․Հարկավոր է սկսել 2-րդ կետից

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Ավաղ, ոչ բոլոր կանայք (և ոչ միայն կանայք) կարող են պարծենալ, թե սիրում են տունը կարգի բերել։  Ավելի հաճախ դա ընկալվում է իբրև կամավոր-ստիպողական պարտականություն։ Բայց մասնագետների պնդմամբ եթե սկսեք սիրել տունը կարգի բերելու գործը (կամ բարիդրացիական հարաբերություններ հաստատեք դրա հետ) ուժեր, նյարդեր և ժամանակ կխնայեք։ Հետն էլ տունը մաքուր կլինի։

 

  1. Թայմեր դրեք

Ձեզ համար նշմարեք հստակ ժամանակահատված, որի կարող եք տրամադրել տունը կարգի բերելուն։ Դրա շնորհիվ ավելի արգասաբեր ՝ օգտագործել ամեն մի րոպեն, իսկ բուն գործընթացը օրվա կեսը չի պահանջի։ Գուցե ավելի շուտ գործը գլուխ բերեք։ Եթե շատ սուղ ժամանակ ունեք,  15 րոպե սահմանեք, եթե կարող եք ավելին՝ կես ժամից 1 ժամ։ Ցանկացած դեպքում գերադասելի է առավել կարճ ընդմիջումներով ժամանակը։

 

  1. Բացեք պատուհանները

Տունը հավաքելիս անխուսափելիորեն փոշի կբարձրացնեք, որը փակ պատուհանների դեպքում կնստի նույն սենյակում։ Էլ չասած, որ մաքրություն անել՝ չի նշանակում փոշու և կեղտի բացակայություն։ Դա նաև թարմություն է․ երբ տուն ես մտնում, սենյակները անուշահոտությամբ են բուրում, որտեղ հաճելի է և ուտել և շնչել։

 

  1. Աղբի տոպրակը պահեք ձեր ձեռքին

Փոքրիկ խորհուրդ․ տանը մաքրություն հասռտատելն ավելի արագ կտևի, եթե ամեն անգամ աղբամանի մոտ վազելու փոխարեն աղբն ու մանր-մունր բաները ձեռքի տակ գտնվող առանձին տոպրաներում հավաքեք։ Այդպես նաև հեշտ կլինի տեսակավորել անպետք թղթերը, այցեքարտերը և այլն։

 

  1. Մեծ լվացք

Եթե ոչ թարմ սպիտակեղենը տնով մեկ շաղ տալու տգեղ սովորություն ունեք, փորձեք մաքրությունը հենց դրանք հավաքելուց սկսել։ Միաժամանակ լվացքի մեքենան կլցնեք։ Տան մաքրությունն ավարտելիս՝ կվերջանա նաև ձեր սպիտակեղենի լվացքը։

 

  1. Կեղտոտ ամանեղեն

Չգիտեմ՝ դուք ոնց, մենք ատելով ատում ենք ամաններ լվանալն ու շարունակ դրա դեմ ենք պայքարում։ Ելքը միակն է․ ականջ դնել փորձառու տանտիրուհիների խորհրդին և սովորություն դարձնել պառկել քնելու՝ մաքուր լվացարանով ու խղճով։ Ի դեպ, լավ ունակություն է ոտքի վրա, արագ-արագ աման լվալ սովորելը։ Էլ չասած, որ ճաշ պատրաստելուց անմիջապես հետո բոլոր ամանները լվանալն իսկական սխրանք է։

 

  1. Փոշեհավաք

Փորձեք տարածքն այնպես կազմակերպել,  որ մակերսեսները մաքուր լինեն։ Ի դեպ, այս սկզբունքը չինացիներն են շատ սիրում։ Նրանց կարծիքով, անպետք իրերով լցված մակերսեները վնասում են սենյակների ֆեն շուին։ Դե, որպեսզի փոշին չշարունակի կուտակվել, հարկավոր է հավասար համամասնությամբ խառնել ջուրը, օճառահեղուկն ու մաքրող միջոցը և այդ լուծույթով մաքրել մակերեսները։

 

  1. Ավելի շատ ուշադրություն

Առանձնահատուկ վերահսկողության գոտիներից են զուգարանակոնքը, լվացարանակոնքը, զուգարանի բիդեն,  լոգարանը, միկրոալիքային վառարանը, խոհանոցի սեղանները և գազօջախը։ Դրանք պետք է նախապես մշակել հատուկ՝ բնական կամ քիմիական մաքրող միջոցներով, իսկ վերջում մաքրել ու լավանալ ամբողջովին։

 

  1. Թեթև մաքրություն

Պետք է ասել, որ նույնիսկ հատակի շվաբրով թաց մաքրությունն անհամեմատ ավելի արդյունավետ է սովորական փոշեծծիչից, որից հետո մաքրության ու թարմության զգացողություն չի լինում։ Հետևաբար, եթե ամաններ լվալու սիրահար չեք, գոնե թաց շվաբրով մաքրեք հատակը։

 

  1. Թռուցիկ մաքրություն

Տունն արագ կարգի բերելու ամենագերադասելի ու տարածված եղանակն է։ 15 րոպե ժամանակ եք սահմանում, իրերը դասավորում եք։ Ամեն իր՝ իր տեղում։ Կարելի է կիրառել և որպես եզրափակիչ ուրվագիծ՝ մեծ մաքրության համար և որպես կարգի բերման միջանկյալ եղանակ։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am