Այս գեղեցիկ տղամարդկանցից որի՞ն կարող էիք սիրահարվել․․․ Պատասխանի վերծանումն ուղղակի ապշեցնում է իր ճշգրտությամբ

Գեղեցկությունը, ինչպես  հայտնի է, սուբյեկտիվ հասկացություն է։ Այն, ինչ մարդկանց մի խմբի մեջ հիացմունք է առաջացնում,  մեկ այլ խմբի մարդկանց մեջ առանձնահատուկ ինչ-որ բան չի համարվում։ Գաղտնիք  չէ, որ շատ կանայք սիրահարվում են  որոշակի տեսակի տղամարդկանց։ Կանանց սիրված նման կերպարներն էլ մարմնավորում են  ֆիլմերի և սերիալների հանրահայտ հերոսներին։

Bestinfo.am-ը կանանց և աղջիկներին առաջարկում է մի քիչ խաղալ։ Մատնանշեք ձեր նախընտրած դերասանին։ Տվյալ տարբերակը ձեզ ամենից շա՞տն  է դուր գալիս, շատ բարի։ Բայց եթե այդպես էլ չընտրեցիք, մի վհատվեք։ Միևնույն է, ձեր մասին շատ հետաքրքիր բաներ կիմանաք։

Եվ այսպես, ո՞ւմ եք ընտրում․․․ Իսկ  այժմ անցնում ենք արդյունքների վերծանմանը։ Տղամարդու ձեր տիպաժը․․․

  1. «Խիզախ սիրտ»՝ Մել Գիբսոն

Տղամարդկանց մեջ ամենից շատ գնահատում եք խելքն ու հավատարմությունը։ Միայն նման տղամարդն է ձեզ համար գեղեցիկ։ Հարաբերություններում ձեզ համար ամենակարևորը վստահությունն է։ Դուք այն կինն եք, որին սիրահարվում են մեկընդմիշտ։ Հավատարմությունը ձեզ համար դատարկ հնչյուն չէ։

Դուք անմիջապես չեք սկսում վստահել ձեր զուգընկերոջը։ Նախ նա պիտի վաստակի ձեր վստահությունը։ Ձեզ պես կանայք տղամարդկանց ոգեշնչում են՝ ստիպելով,  որ չբավարարվեն  նվաճումներով և առաջ ընթանան։

 

  1. «Կամակոր տղամարդ» Ադրիանո Չելենտանո

Դուք ընդունակ եք սիրելու ամբողջ հոգով ու սրտով։  Օրինակելի տանտիրուհի եք և հրաշալի մայր։ Եթե ձեզ հանդիպի տղամարդ, որը կգնահատի ձեզ ըստ արժանվույն, ուրեմն ընդունակ եք սարեր շրջելու։ Ընդ որում միշտ հրապուրիչ տեսք ունեք՝ անգամ ամենաանհրապույր հանդերձանքով։

Հարաբերություններում գնահատում եք ռոմանտիկան, ուստիև ռոմանտիկ պահեր նվիրելու ընդունակ տղամարդուն երջանկություն է սպասվում։

 

  1. «Խռովարար» Ռոբեր Հոսեյն

Դուք ուժեղ բնավարությամբ խարիզմատիկ կին եք, ուստի սիրահարվում եք միայն ձեզնից ուժեղ տղամարդուն։ Լինելով կրքոտ և  անկեղծ խառնվածքի տեր կին՝ ուզում եք ձեր կողքին նույնքան կրքոտ տղամարդու տեսնել։

Հարաբերություններում գերադասում եք, որ տղամարդն ինքը պատասխանատվությունը ստանձնի։ Երբ դեռատի օրիորդ էիք, «սխալ» տղամարդկանց էիք սիրահարվում,  մինչդեռ հասուն տարիքում բոլոր կանայք նախանձում են ձեր կանացի երջանկությանը։

 

  1. «Շտիրլից»՝ Վյաչեսլավ Տիխոնով

Ամուսինը պիտի պարսպի պես հուսալի պաշտպանի ձեզ․ ահա թե ինչն եք կարևորում հարաբեություններում։ Եվ անպայման գտնում եք ձեր երազանքների տղամարդուն։ Դուք ընդունակ եք շատ բան հասկանալ ու ներել, սակայն դավաճանությունը երբեք չեք ներում՝ նույնիսկ երբ մնում եք ձեզ դավաճանած տղամարդու հետ։

«Կարևորն  տանը տիրող մնթնոլորտն է»․ ահա ընտանեկան երջանկության մասին ձեր պատկերացումը։ Իսկ այդ մթնոլորտը ստեղծելու համար ձեր վաստակը անգնահատելի է։ Լինելով խաղաղասեր ու կանացի, հիանալիորեն կարողանում եք հարթել բոլոր սուր անկյունները։

 

  1. «Գեղեցկադեմ» Ալեն Դելոն

Երբ դեռատի օրիորդ  էիք, միայն արտակարգ գեղեցիկ տղաներին էիք սիրահարվում։ Եվ ոչինչ անել չեք կարող․ ձեր բնավորությունն է այդպիսին։ Հանուն գեղեցիկ տղայի պատրաստ եք ամեն ինչ ներել՝ նրա մեջ միայն լավագույն հատկությունները տեսնելով։ Դա է պատճառը, որ ձեր սիրավեպը բրազիլական սերիալ է հիշեցնում․ բազում խճճված իրավիճակներ, կիրք ու խանդի տեսարաններ։ Տարիքի հետ ավելի խելամիտ եք դառնում, և արդեն գեղեցիկ տղամարդիկ են վազում ձեր հետևից։

 

  1. Ոչ մեկին էլ չընտրեցիք

Հարաբերություններում հատկապես անկեղծությունն եք գնահատում։ Կանանց այն տեսակից եք, որոնք դառը ճշմարտությունը նախընտրում են քաղցր կեղծիքից։ Ձեր չսիրած տղամարդու հետ չեք կարողանա տարիներով ապրել կողք կողքի։ Դուք մշտապես զարգանում եք և ուզում եք, որ ձեր զուգընկերն էլ ձգտի զարգանալ։

Ձեզ դուր են գալիս ոճավոր հագնվող և կանանցից լավ գլուխ հանող հետաքրքիր տղամարդիկ։

Երբեմն տարօրինակ ու չկանխամտածված քայլեր եք կատարում, բայց արդյունքում ամեն ինչ ձեր օգտին է շրջվում։ Դուք իսկական կախարդուհի եք։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am