8 բան, որոնք հարաբերություններում միայն հասուն տիկնայք են անում

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Ավագ դպրոցում մարդկային հարաբերություններն էականորեն տարբերվում են հասուն տարիքի մարդկանց հարաբերություններից։ Դպրոցական տարիքում շատերին գրավում են սուր զգացողություններն  ու զուգընկերները, որոնք միշտ չէ, որ համապատասխանում են իրենց։ Իսկ «ըմբոստ աղջկա» կերպարը նույնքան է գրավում տղաներին, որքան «ըմբոստի» կերպարը իրենց՝ աղջիկներին։

Տարիքին զուգահեռ մարդկանց ճաշակը փոխվում է․ շատ բաներ, որոնք քեզ դուր էին գալիս, երբ դեռատի օրիորդ էիր, այժմ այնքան էլ հրապուրիչ չեն թվում։

Bestinfo.am-ը կպատմի 8 հատկությունների մասին, որոնք կարելի է հանդիպել միայն հասուն կնոջ մեջ։

 

Եվ այսպես, հասուն կինը․․․

  1. Իր ներքին գեղեցկությունը նույնքան (եթե ոչ՝ ավելի) բարձր կգնահատի, որքան իր արտաքին գեղեցկությունը

Հասուն կինը հպարտանում է իր արտաքինով, բայց այն  բարելավելու կամ պահպանելու համար իր ամբողջ ժամանակն ու միջոցները չի ներդնի, քանի որ չի ուզում անտեսել իր ներքին գեղեցկության կարևորությունը։ Նա բավական ժամանակ է հատկացնում իր ընդհանուր զարգացմանն ու ինքնակատարելագործմանը՝ գրքեր կարդալու, զանազան դասընթացներ հաճախելու և մեդիտացիա անելու միջոցով։

 

  1. Ձեզ չի ստիպում բավարարել իր բոլոր պահանջմունքները

Շատ աղջիկներ ապրում են պատրանքների աշխարհում՝ անրջելով փայլուն ասպազենով  կատարյալ հոլիվուդյան արքայազնի հետ  հարաբերությունների մասին, երբ վերջինս փչում է իրենց ծաղկափոշին և բավարարում բոլոր կենսական պահանջները։ Կանայք հասկանում են, որ կյանքում իդեալներ չեն լինում, որովհետև իրենք էլ կատարելություն չեն։ Նրանք պատրաստ են ընդունելու այն, ինչ կառաջարկեք, միևնույն ժամանակ կարող են իրենք հոգալ սեփական պահանջները՝ չանկնալելով, որ ամեն ինչից միանգամից գլուխ կհանեք։

 

  1. Ձախողակներին չեն վանում իրենցից

Թեև «անպիտան աղջկա» կերպարը դպրոցում հրապուրիչ կարող էր թվալ՝ դառնալով «ճանաչված» բառի հոմանիշը, հասուն կյանքում փոքր-ինչ այլ է։  Հասուն կանայք գնահատում և հարգում են բոլորին, որոնց հետ կյանքի բերումով ստիպված են հարաբերվել՝ անկախ նրանց զբաղեցրած դիրքից։

 

  1. Հաճույքով ձեզ խորհուրդ կտա, բայց չի պահանջի, որ անպայման հետևեք իր խորհուրդներին

Բարձր դասարանցի աղջիկները սիրում են ամեն ինչ վերահսկել, իրենց զուգընկերներին հուշելով՝ ինչ անել և երբ։ Մինչդեռ հասուն  կինը հասկանում է, որ դուք բավականաչափ չափահաս մարդ եք՝ ինքնուրույն որոշումներ ընդունելու համար։ Նա կարող է ձեզ հետ խորհրդակցել ու իրավիճակի վերաբերյալ  իր դիրքորոշման մասին կարծիքն արտահայտել, բայց երբեք չի վիրավորվի, եթե դրանք չընդունեք։

 

  1. Գոհ է իր հոգևոր ու ֆիզիկական գեղեցկությամբ

Դպրոցական տարիներին շատ աղջիկներ վստահ չեն սեփական ուժերի վրա,  դժգոհ են իրենց կազմվածքից ու առհասարակ՝ արտաքինից։  Նրանք ընտրում են միայն այն զուգընկերներին, որոնք պատրաստ են անդադար կրկնելու, թե որքան գեղեցիկ է ինքը՝ այդկերպ բարձրացնելով իր ինքնագնահատականը։ Այնինչ հասուն կինն, ընդհանուր առմամբ,  գոհ է իր գրավչությունից ու բավարաված է իր ֆիզիկական տվյալներով։ Նա վստահ է իր ուժերին և դրա հաստատում չի փնտրում։

 

  1. Օժտված է հումորի հիանալի զգացումով

Քանի որ աղջիկները որպես կողմնորոշիչ ընդօրինակում են հեղինակավոր անձանց, այդ թվում իրենց ծնողներին, բավական երկար ժամանակ անհանգստանում են՝ ճի՞շտ վարվեցին արդյոք այս կամ այն հարցում, իրավունք ունեի՞ն արտահայտելու այս կամ այն միտքը։ Հասուն կանանց մեջ նման հարցեր չեն ծագում։ Նրանք ծիծաղում են կատակների վրա, որոնք որոշակի վայրերում կարող են անպատեհ համարվել, ուստի գիտեն՝ որ ընկերախմբում ինչ կատակներ կարելի է անել, որոնք՝ չի կարելի։

 

  1. Հասկանում է իր կարիքները հոգալու կարևորությունը՝ հանուն առողջական վիճակի

Աղջիկներին սովորեցնում են ժամանակն ու եռանդը ծախսել շրջապատի հոգսերի վրա՝ նրանց  պահանջմունքները սեփականից վեր դասելով։ Մեծանալուն զուգահեռ հասկանում են, որ նման կենսակերպը շատ հյուծիչ է, և ֆիզիկապես, մտավոր և հուզական առումով առողջ  լինելու համար ինքը պետք է իր վրա էլ ժամանակ ծախսի։ Եթե իրենք իրենց համար ժամանակ չգտնեն, նրանք ուժ չեն գտնի հոգալու մարդկանց, որոնք կարևոր են իրենց համար։

 

  1. Շրջապատի հավանությունը ստանալու կարիքը չունի

Հասուն կինը հավատարիմ է մնում ինքն իրեն՝ անկախ նրանից՝ ինչ է տեղի ունենում իր հարաբերություններում։  Այն դեպքում, երբ բարձր դասարանցի աղջիկները ձգտում են հագնվել, խոսել, մտածել ու գործել այնպես, ինչպես դա կգնահատեն իրենց ընկերները՝ նման կերպ ոտնատակ տալով սեփական անհատականությունը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am