Պարզապես ընտրեք զգեստներից մեկն ու իմացեք ողջ ճշմարտությունը Ձեր մասին

Հոգեբանները վստահ են, որ հագուստը շատ բան կարող է պատմել այն կրողի մասին։ Ժամանակն է պարզելու՝ ճի՞շտ են արդյոք հոգեբանները, թե՞ ոչ։ Պարզապես պետք է ընտրեք ներկայացված զգեստներից մեկն ու կարդաք Ձեր նկարագրությունը։ Սակայն մի կենտրոնացեք նրա վրա, թե որը Ձեզ ավելի կսազի։ Պարզապես ընտրեք այն մեկը, որը Ձեզ շատ է դուր գալիս։

1. Կանացի և ռոմանտիկ

Դուք հասկանում եք՝ ինչպես է դասավորված աշխարհը, բայց հրաժարվում եք հավատալ, որ աշխարհում չկան իրական տղամարդիկ՝ արքայազներ, ում մասին կարդացել եք մանուկ հասակում։ Դուք բարեհոգի եք ու մի փոքր միամիտ։ Ձեր սիրտը միշտ հուշում է Ձեզ՝ որ ճանապարհով գնալ։

2. Արիստոկրատ և նուրբ

Դուք հիանալի եք նայվում նույնիսկ ամենասովորական հագուստով։ Ձեզ նմանների մասին ասում են՝ մեծատառով կին։ Տղամարդիկ Ձեզ պատում են հաճոյախոսություններով՝ ասելով, որ Ձեր աչքերում կարելի է խորտակվել։ Դուք հպարտ եք ու թույլ չեք տալիս Ձեզ նեղացնել։ Շարունակեք նման տեմպերով։

3. Իսկական առեղծված

Դուք այն կանանցից եք, ովքեր չափազանց հետաքրքիր են տղամարդկանց։ Նրանց համար Դուք հանելուկ եք, ու նրանք գլուխ են կոտրում Ձեզ հասկանալու համար։ Ձեր բազմակողմանի անհատականությունը հիացնում է ու հմայում։ Դուք շատ գեղեցիկ եք, բայց այն կարծիքին եք, որ դա այդքան էլ կարևոր չէ։ Չնայած ունեք երկրպագուների մեծ բանակ, այնուամենայնիվ, Դուք նվիրվում ու հավատարիմ եք մնում մեկին։ Նրա հետ Դուք պատրաստ եք գնալ նույնիսկ աշխարհի ծայրը՝ անցնելով բազում դժվարությունների միջով։

4. Իդեալական կին

Նման կնոջ մասին երազում է յուրաքանչյուր տղամարդ. Դուք հիանալի ճաշակ ունեք, միևնույն ժամանակ լավ տնային տնտեսուհի ու սիրուհի եք։ Շատ կրքոտ ու ուժեղ անհատականություն եք։ Դուք հեշտ եք ղեկավարում մարդկանց, այդ պատճառով դառնում եք հիանալի առաջնորդ, ում մարդիկ հարգում են և ումից վախենում են։ Դուք վստահ եք Ձեր ուժերին ու գիտեք՝ ինչպես լավ տպավորություն գործել շրջապատող մարդկանց վրա։

5. Անկեղծ ու բարեհոգի

Ձեր մեջ չկա նույնիսկ մի կաթիլ էգոիզմ. Դուք միշտ մտածում եք ուրիշների մասին՝ ընտանիքի, ընկերների, ամուսնու ու երեխաների։ Երիտասարդ տարիքում Դուք հաճախ հիասթափվում եք՝ սիրահարվելով տղամարդկանց, ովքեր Ձեզ ցավ են պատճառում։ Մի կրկնեք անցյալի սխալները։ Ավելի շատ ուշադրություն դարձրեք ինքներդ Ձեզ։ Դուք արժանի եք մեկին, ով Ձեզ ձեռքերի վրա պահած ման կտա, ոչ թե կստիպի գիշերները լացել։ Դուք ունեք թաքնված տաղանդ, փորձեք բացահայտել այն։

 

Աղբյուր՝ BlogNews.am