Դաշտանը սկսվելու տարիքը շատ բան է վկայում կնոջ առողջության մասին․․․ Ուզո՞ւմ եք իմանալ ավելին

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Առաջին ամսեկանը բեկումնային պահ է ցանկացած դեռատի աղջկա համար։ Շատ մշակույթներում այն խորհրդանշում է կին դառնալն ու չափահասության սկիզբը։ Սակայն առաջին դաշտանի սկիզբը շատ բան կարող է պատմել նաև կնոջ առողջության մասին։

Վաղ դաշտանը վկայում է ընդհատված մանկության մասին

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ կնոջ սեռական հասունացումը շատ բանով պայմանավորված է ժառանգականությամբ․ ամսեկանի ի հայտ գալը նույն տարիքում, ինչ աղջկա մորը, տատինը, մորաքրոջը, քրոջը, խիստ հավանական է։ Թեև ազդում են նաև այլ գործոններ, օրինակ, ինչպես են մանուկ հասակում ծնողները վերաբերվում երեխային։

Աֆրոամերիկացի աղջիկների դաշտանը սովորականից շուտ է սկսվում

Կա մի հետաքրքիր գործոն, որի բացատրությունն առ այսօր գտնված չէ․ ըստ երևույթին, առաջին դաշտանի սկսվելը առնչվում է ռասայական պատկանելությանը։ Նման դեպքում սպիտակամորթ աղջիկների համար միջին տարիքը 12.88-ն է, իսկ աֆրոամերիկացի աղջիկների համար՝ 12.16-ը։

Իսպանուհիներն, ըստ վիճակագրական տվյալների, հորիզոնականի միջին հատվածն են զբաղեցնում։ 1999-ին անցկացված հետազոտության ընթացքում ի հայտ եկած տեսության համաձայն, դա կապում են օրգանիզմում որոշակի սպիտակուցի առկայության հետ․ աֆրոամերիկացի աղջիկների օրգանիզմում IGF-1 (իր գործողությամբ ինսուլինին համազոր աճի գործոն) սպիտակուցի պարունակությունը զգալիորեն բարձր է։

Ի դեպ, IGF-1 սպիտակուցը զգալի ազդեցություն է թողնում մարդու հասունացման ու աճի արագության վրա։

Դաշտանի չափազանց ուշ կամ ափազանց շուտ սկսելը  վկայում է սրտանոթային հիվանդությունների լուրջ վտանգի մասին

Ի՞նչ  է նշանակում, երբ առաջին ամսեկանը սկսել  է դրա համար անսովոր տարիքում, դիցուկ՝ չափազանց վաղ տարիքում՝ 10 տարեկանում կամ ավելի ուշ՝ 17 տարեկանը լրանալուց հետո։  Նման կարգի անոմալիաները վկայում են, որ սրտանոթային հիվանդությունների հավանականությունը հասուն տարիքում կսրվի։

Ըստ գիտնականների, առաջին դաշտանի պահը վկայում է առողջության որոշակի մակարդակի մասին։ Թեպետ սույն տեսության բացատրությունը մինչև օրս գիտականորեն հայտնաբերված չէ։

Մինչև 12 տարեկանը առաջին դաշտանի առկայությունը կապում են կրծքի քաղցկեղի զարգացման սպառնալիքի հետ

Եթե առաջին ամսեկանը սկսվել է մինչև 12 տարեկանը (միջին տարիք) լրանալը, անհրաժեշտ է, որ օնկոլոգը կանոնավոր հետևի երեխայի առողջությանը։

Վիճակագրության համաձայն, նման դեպքերում կրծքի քաղցկեղի զարգացման վտանգը հասուն տարիքում  ավելանում է շուրջ 20 տոկոսով։

Ընդհանուր կանոնը փաստում է, որ  (համեմատաբար միջին տարիքում) վաղաժամ կանոնավոր դաշտանի յուրաքանչյուր  տարին մոտ 5 տոկոսով ավելացնում է կրծքի քաղցկեղի զարգացման վտանգը։ Որոշ առումով նշված վտանգը մեծանում է նաև էստրոգեն հորմոնի մակարդակին զուգընթաց։

Վաղ տարիքում սկսված դաշտանը հաճախ նշանակում է, որ սեռական կյանքն ավելի շուտ է սկսվելու, հետևաբար վարքուբարքի հետ կապված խնդիրներ են ի հայտ գալու։ 

Գիտնականների տվյալներով, որքան վաղ են սկսվում դաշտանն ու երկրորդական սեռական հատկանիշների զարգացումը, այնքան մեծ է հավանականությունը, որ աղջիկը կսկսի սեռական ակտիվ կյանք վարել։ Որպես կանոն, վառ արտահայտված սեռական հատկանիշները գրավում են շրջապատին՝ դրանից բխող հետևանքներով։

Դժբախտաբար, վաղ տարիքում սեռական զարգացումը հանգեցնում է վախերի, միայնակության զգացման, ճնշվածության և ագրեսիվ սոցիալական պահվածքի, մեծացնում վնասակար սովորությունների հավանականությունը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am