Մազերի այս գույնն իրոք սազում է ձեզ։ Համընկնո՞ւմ է ձեր մազերին։

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Կանայք չեն կարող առանց փոփոխությունների։ Սակայն հաճախ բավական իմպուլսիվ ու անմտածված են գործում։ Հատկապես մազերի հարցում։ Եթե կարճ սանրվածքի դեպքում մխիթարում են՝ «ատամ չի՝ կաճի» ասելով, մազերն անհաջող ներկելով՝ մխիթարվում են նրանով, որ դեռ կհասցնեն մազերի բնական գույնով շրջել։  Ահա դրա մասին էլ կուզեինք խոսել։

Պարզվում է՝ նախկինրում սխալ բան էինք հաշվի առնում։ Վանում է ոչ թե մաշկի, այլ աչքերի գույնի հետ մազերի գույնի անհամապատասխանությունը։

 

Գորշ աչքեր

Գորշաչյա աղջիկներին սազում են մազերի գրեթե բոլոր նրբերանգները։ Բայց որոշակի նրբություններ այստեղ էլ կան։ Օրինակ, նրանց բոլորովին չեն սազում «սահմանակցող» երանգները՝ ինչպես կապտավուն-սևը, այնպես էլ՝ պլատինե բլոնդը։ Նույնն էլ կարելի է ասել հրաշեկ երանգի մասին։ Առհասարակ, այդ երանգը շատ քչերին է սազում։

Գորշ աչքերի հետ լավ են նայվում շոկոլադագույնի բոլոր երանգները․ սրճագույնը, կոնյակագույնն ու ընկուզագույնը։

Բլոնդի դեպքում՝ ցորնագույն ու ելակագույն երանգները։ Իսկ որպեսզի խարտյաշ մազերով «գորշ մկնիկի» տեսք չունենաք, ընտրեք ոչ թե մոխրագույն, այլ ոսկեգույն երանգները։

 

Շագանակագույն աչքեր

Այստեղ ամեն ինչ հստակ է․հակացուցված է նրբերանգ, որը չի սազում աչքերի գույնին։

Վարսահարդարները պնդում են, որ դա բավական հեշտացնում է ընտրությունը։ Լավագույն ընտրությունը՝ շագանակի մուգ կամ կարմրագորշ երանգն է։

Կապտավուն-սևը շագանակագույն աչքերի հետ աչքի է ընկնում։ Եթե խոսքը բաց մազերի մասին է, կարելի է բրոնդավորում (սևահեր ու շիկահեր մազերի միջև հիանալի փոխզիջում) անել։

Ավելի արմատական ներկման համար լավ են կապուչինոյի, լատտեի (կաթից և էսպրեսսո սուրճից կազմված իտալական ըմպելիքի) կամ բաց բնափայտի երանգները։

Ի դեպ, սառը երանգներից պիտի խուսափել։ Բայց շագանակագույն աչքերով աղջիկների համար ամենաարդյունավետ տարբերակը շիկավուն երանգներն են՝ խառնված կարմրավունի, շագանակի, ոսկեգույնի ու պղնձագույնի հետ։

 

Երկնագույն աչքեր

Տաբուն բլոնդի տաք երանգներն են։ Առհասարակ, հարկ է նշել, որ ցորնագույն խոպոպներն ու երկնագույն աչքերը սլավոնական գեղեցկության էտալոնն է։ Ուրեմն ի՞նչն է խնդիրը։ Գեղջկուհու հովվերգական (այլ կերպ ասած՝ ոչ ժամանակակից) կերպարը։ Երկնագույն աչքերով աղջիկներին շիկակարմիրը չի սազում։ Անբնական տեսք ունի։ Երկնագույն աչքերն անհատակ կթվան, եթե մազերը ներկեք սառցե բլոնդ ոճով։ Մուգ երանգների մեջ լիակատար ազատություն տվեք ձեզ։ Սևը նրբինություն կհաղորդի, շագանակահերը՝ սրտաբացություն ու անկեղծություն։  Մուգ մազերի ու կապույտ աչքերի զուգակցումը ամենաշահեկանն է։

 

Կանաչավուն աչքեր

Կանաչ աչքերով աղջիկներին կապտավուն-սևն ու սառը բլոնդը չեն սազում։ Բայց փոխարենը հակացուցված են շիկակարմիր՝  բաց պղնձագույն, հրակարմիր կամ կարմրա-շագանակագույն (թրծակավագույն) երանգները․ մնացածն ինքներդ ընտրեք։ Եթե ձեզ հոգեհարազատ են ավելի հանդարտ երանգները, կատարյալ ընտրությունը մոխրագույն-խարտյաշ երանգն է։ Այս ներբերանգն ընդգծում է քնքշությունն ու կանացիությունը։ Մուգ երանգները շուք են ավելացնում։ Խոսքը սառը շոկոլադի կամ տաք կարամելի մասին է։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am