Ընդամենը մի բառ, որ կբնութագրի կենդանակերպի նշաններից յուրաքանչյուրին

Ընդամենը մի բառ, որ կբնութագրի կենդանակերպի նշաններից յուրաքանչյուրին

Formulalubvi.com-ը գրում է, որ կենդանակերպի նշաններից յուրաքանչյուրին կարելի է բնորոշել ընդամենը մի բառով։

Խոյ՝ ամենա։ Սիրում են հաղթել, նրանց համար չափազանց կարևոր է լինել ամենա-ամենան։

Ցուլ՝ վստահելի։ Ցուլերը գնահատում են մարդկանց հուսալիությունը և այդ հատկության լավագույն օրինակն են։

Երկվորյակներ՝ բազմակողմանի։ Երկվորյակները բազմակողմանի, հետաքրքիր մարդիկ են։

Խեցգետին՝ անվտանգ։ Խեցգետինները հարաբերություն և ծրագիր չեն սկսի, եթե հարյուր տոկոսով վստահ չեն , որ այդ մարդը կամ գործը վստահելի են։ Նրանք երջանիկ են ու հանգիստ միայն կատարյալ անվտանգության պայմաններում։

Առյուծ՝ յուրահատուկ։ Առյուծները համոզված են, որ բացարձակ անկրկնելի են և տանել չեն կարողանում, երբ իրենց համեմատում են որևէ այլ մարդու հետ։

Կույս՝ անթերի։ Կույսերի համար սկզբունքային կարևորություն ունի ամեն ինչ ճիշտ անել։ Հենց դա է պատճառը, որ նրանք հիվանդագին են ընդունում իրենց և մյուսների սխալները։

Կշեռք՝ գեղեցիկ։ Կշեռքներն ամբողջ աշխարհն ընկալում են գեղեցկության ու էսթետիկայի պրիզմայով։ Ամեն ինչ և միշտ պետք է գեղեցիկ լինի։

Կարիճ՝ ազդեցիկ։ Կարիճները «գորշ» կարդինալներ են. թե տանը, թե աշխատավայրում բոլորը նրանց ազդեցության ու վերահսկողության տակ են։

Աղեղնավոր՝ ներկայացուցչական։ Աղեղնավորները պաշտում են մարդկանց ճիշտ ուղու վրա դնել։

Այծեղջյուր՝ կոմպետենտ։ Որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել Այծեղջյուրների կոմպետենտությունը. դա ապացուցում են նրանց դիպլոմները, մեդալները, պարգևները։

Ջրհոս՝ ստեղծագործ։ Ջրհոսները վառ, օրիգինալ մարդիկ են և շատ լավ գիտեն դրա մասին։

Ձկներ՝ ինտուիտիվ։ Խորը ներաշխարհի շնորհիվ կարող են նկատել բաներ, որոնք վրիպում են մյուսների ուշադրությունից։

Աղբյուր՝ 168.am