7 սննդամթերք, որոնք ոչ մի դեպքում չի կարելի սառեցնել

Մթերքների մեծածախ գնումն ու դրանց սառեցումը հիանալի միջոց է փող խնայելու և ձեռքի տակ մթերքի պաշար ունենալու համար։ Սակայն կան սննդամթերքներ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի սառեցնել՝ առաջնորդվելով դրանց որակի պահպանման և անգամ անվտանգության խնդիրներով։

Bestinfo.am-ը ներկայացնում  է 7 սննդամթերք, որոնք ոչ մի դեպքում չի  կարելի սառցարանում պահել։

 

Կաթնամթերք և կրեմ

Թթվասերը, սերուցքները, յոգուրտը, մածունը և սննդային կրեմները սառցարանում պարզապես շերտատվում են, ուստի խորհուրդ ենք տալիս դրանք հեռու պահել սառցախցիկից։

Փափուկ պանիր

Այն դեպքում, երբ պինդ պանիրները, ինչպես օրինակ, չեդեր պանիրը, պարմեզանն ու շվեյցարական պանիրը կարելի է պահել սառցարանում,  սերուցքային պանիրը, բրինզան, հալած պանիրն ու կաթնաշոռը հակացուցված են սառցարանի համար։

Տապակած սննդամթերքը

Նման մթերքները սառեցման ընթացքում սպառնում են թոշնել՝ կորցնելով ախորժելի խրխրթան կեղևը։

Սոուսներ

Թանձրահյութերը, թանձրուկներն ու սուսները, որոնք խտացվել են ալյուրով կամ եգիպտացորենի օսլայով, սառեցնելիս  կշերտատվեն։

Պատրաստի մակարոնեղեն

Եփած-սառեցրած մակարոնը հետ գալուց հետո պարզապես ռեզին կլինի։ Եթե այնուամենայնիվ մտադիր եք սառեցնել պատրաստի մակարոնը, եփեք аl dente աստիճանի (չփափկեցնեք)։ Այդպես համային հատկությունը չի կորցնի։

Կճեպով ձու

Դուք լիովին կարող եք ձուն հարել ու այդպես անկճեպ դնել սառցացիկում։ Նման ձևով ձուն մի տարի կպահպանվի։ Իսկ կճեպով ձուն ոչ մի դեպքում չարժե սառեցման ենթարկել։

Մթերքի սառեցումն արդարացնում է իրեն, սակայն պետք չէ, որ դրանից մթերքի որակը, առավել ևս՝ ձեր առողջությունը տուժի։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am